Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21 » Սանդեռլենդը կգնի Ռիկի Ալվարեսի տրանսֆերը
12:58
Սանդեռլենդը կգնի Ռիկի Ալվարեսի տրանսֆերը

Ինտերի համար կարևոր տրանսֆերային եկամուտ կապահովի Ռիկի Ալվարեսի տրանսֆերը:

Ալվարեսը անցած ամռանը վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց անգլիական ակումբ: Իսկ վարձավճարային պայմանագրի մեջ կողմերը նշել էին պարտադիր կետ, ըստ որի, եթե Սանդեռլենդը կարողանա իր տեղը ապահովել բարձրագույն լիգայում,ապա ակումբը պարտավորվում է գնել արգենտինացու տրանսֆերը: 

Արսենալի դեմ վերջին հանդիպումից հետո Սանդեռլենդը ապահովեց իր տեղը Պրեմիեր Լիգայում, ինչը նշանակում է,որ ակումբը պարտադիր պետք է գնի Ալվարեսի տրանսֆերը: Այն կկազմի 10,5 միլլիոն եվրո, իսկ կես միլլիոն եվրո Ինտերը արդեն ստացել էր ֆուտբոլիստի վարձավճարից:

Սա հիանալի համալրում կլինի Ինտերի տրանսֆերային բյուջե, հաշվի առնելով նաև այն, որ ֆուտբոլիստը ընդամենը 15 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1048 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz