Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 25 » Սաբատինո Դուրանտեի առաջարկությունները
20:25
Սաբատինո Դուրանտեի առաջարկությունները

Հայտնի գործակալ Սաբատինո Դուրանտեն վերլուծել է Ինտերի ներկայիս կազմը և տվել է մի քանի խորհուրդներ:


"Ես չէի թարմացնի Իկարդիի պայմանագիրը, տեխնիկապես նա շատ ուժեղ է, բայց կարծում եմ, որ ավելի շատ ինքն իր մասին է մտածում, քան թիմի: Եվ բոլոր այդ լուրերը կանանց մասին, ոչ մեկի օգուտ չեն բերում: Ես կթողնեի կազմում Կովաչիչին, ով իմ կարծիքով կարող է դառնալ նոր Պիրլո: Բայց որտե՞ղ տեղավորենք մեր նոր Պիրլոյին 4-2-3-1 ձևաչափում: Ինտերի պաշտպանությունը կարիք ունի կենտրոնական արագաշարժ պաշտպանի և ևս մեկին աջ եզրում: Հարձակման գիծը նույնպես պանաջում է ամրապնդվել: Ինտերի կազմում քիչ են հարձակվողները, Պալասիոյի խաղի վրա ազդում է նրա տարիքը: Կենտրոնում շատ են միանման կիսապաշտպանները: Գուարինը կարողանում է խաղալ միայն հարձակվողական ոճով, սակայն այդ դերը պատկանում է Հերնանեսին: Մանչինին ստիպված տեղափոխություններ է անում, իր խաղը ստեղծելու համար, և դա խնդիրներ է առաջացնում: Այս ամառ Ինտերը պետք է վերացնի միօրինակությունը և փակի բացերը: Գարի Մեդելը վատ խաղացող չի, բայց պաշտպանությունում պետք է խաղա ավելի բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ: Դժվար խնդիրներ են՚:"

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 962 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz