Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 6 » Ռոդրիգեսը կտեղափոխվի Ինտեր
16:53
Ռոդրիգեսը կտեղափոխվի Ինտեր

Ավելի և ավելի շատ են իտալական լատվամիջոցները գրում և հաստատում, որ Վոլցբուրգի շվեցարացի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը համաձայնվել է տեղափոխվել Ինտեր:

Ջանլուկա դի Մարցիոն իր պաշտոնական կայքում գրում է, որ ֆուտբոլիտը նախապատվությունը տալիս է Ինտերին և մերժել է ՊՍԺ-ին: Ներաձուրրիները կապնվել են խաղացողի հետ և ցանկանում են գործարքը ավարտին հասցնել հիմա ամառվա տրանսֆերային պատուհանի համար: Խաղացողի համար նախատեված է 22մլն եվրո հրաժարագին, բայց տրանսֆերը կարող է կազմել 20մլն եվրո:

Tuttosport-ը նույնպես հավաստիացնում է, որ Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել Ինտեր այն բանից հետո, երբ մերժել է Արսենալի և Չելսիի առաջարկը: Նույն պարբերականի համաձայն, եթե Էվեր Բանեգան 30մլն  եվրոյի դիմաց տեղափոխվի չինական որևէ ակումբ, ապա տրանսֆերը կարող է իրականանալ նաև այս հունվարին: Այս պահին մնում է հասկանալ արդյո՞ք Ստեֆանո Պիոլիի ծրագրերի մեջ մտնում է Բանեգան, թե ոչ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 462 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz