Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 10 » Ռոդրիգես-Կոնդոգբիա-Գուստավո. Հավանական տրանսֆեր հունվարին
14:52
Ռոդրիգես-Կոնդոգբիա-Գուստավո. Հավանական տրանսֆեր հունվարին

Ռոբերտո Գալյարդինիի ժամանումից հետո Ինտերը այժմ հուսով է ստորագրել Վոլցբուրգի պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսին:

Tuttosport-ը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի հավաքականի պաշտպանը արդեն խոսք է տվել ներաձուրրիներին, որ ամռանը կտեղափոխվի Ինտեր, սակայն այս պահին ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլիստը համալրի թիմի կազմը հունվարին: Եթե Լուիզ Գուստավոն հեռանա գերմանական ակումբից, ապա գործարքին կներառվի Կոնդոգբիան: Ջոֆրեյի տրանսֆերը գնահատվում է 25մլն եվրո, իսկ Ռոդրիգեսինը` 22մլն եվրո:


Մեկ այլ պարբերական` SportItalia-ն, տեղեկացնում է, որ Լուիզ Գուստավոն նույնպես կարող է տեղափոխվել Ինտեր, սակայն Ինտերը պետք է վաճառի Բանեգա-Կոնդոգբիա զույգից մեկին: Եթե Ինտերը ստանա շահավետ առաջարկ Չինաստանից, ապա կքննարկի այդ առաջարկները:

Հիշեցնենք, որ Բանեգայի ծառայություններով հետաքրքրված են մի շարք չինական ակումբներ և պատրաստ են 30-35մլն եվրո վճարել նրա համար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 734 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz