Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 25 » Ռանոկիայի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ
23:10
Ռանոկիայի ծառայություններով հետաքրքրված են երկու ակումբներ

Ինտերի պաշտպան Անդրեա Ռանոկիան տարբերակներ է քննարկում ակումբը լքելու համար, տեղեկացնում է Tmw-ը: Ֆուտբոլիստը գոհ չէ, որ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին շատ քիչ խաղային ժամանակ է տրամադրում պաշտպանին:

 

Նոր մրցաշրջանում իտալացի պաշտպանը մասնակցել է 4 խաղերի, իսկ ընդհանուր առմամբ 42 րոպե, սակայն նախորդ մրցաշրջանում համարվում էր մեկնարկային կազմի խաղացող և թիմին դուրս էր բերում խաղադաշտ ավագի թևկապով:

 

Իսկ անգլիական  Daily Star պարբերականը տեղեկացնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Էվերտոնը և Տոտենհեմը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 825 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz