Գլխավոր էջ » 2012 Հուլիս 3 » Ռիկի Ալվարես "Անհամբեր սպասում եմ խաղերին"
17:28 Ռիկի Ալվարես "Անհամբեր սպասում եմ խաղերին" | ![]() Անջելո Մարատտի Սպորտ Կենտրոնը արդեն սկսել է իր ակտիվ աշխատանքը, երեկ Ռիկի Ալվարեսը, Լյուկ Կաստանիոսը և Ժոել Օբին այստեղ վերսկսել են վերականգնողական մարզումները նրանց վնասվածքների համար: Վերականգնողական աշխատանքները մշակել և ղեկավարում է Ներաձուրրիի բժշկական անձնակազմի ղեկավար պրոֆեսոր Ֆրանկո Կոմբին, դրանք կշարունակվեն մոտակա մի քանի օրը: Մարզման ավարտից հետո Ռիկի Ալվարեսը ողջունեց երկրպագուներին և Inter Channel-ի լրագրողների հետ կիսվեց նոր մրցաշրջանը սկսելու իր ոգևորությամբ և պատրաստակամությամբ. "Ես ինձ հիանալի եմ զգում և շատ ուրախ եմ, որ այստող եմ, որ վերադարձել եմ աշխատանքի: Մենք հավատում ենք, որ այս մրցաշրջանն ավելի լավը կլինի մեր և Ինտերի բոլոր երկրպագուների համար: Մենք շատ կաշխատենք դրա համար: Ինտերը մեծ նպատակներ ունի և այդպես էլ պատք է լինի": "Արձակուրդների ընթացքում ես լավ աշխատեցի ծնկիս վնսավածքը վերականգնելու համար, միայն չնչին խնդիրներ են մնացել: Այժմ ես պատրաստ եմ աշխատել և անհամբեր սպասում եմ խաղերին": Իսկ վերջում Ռիկին դիմեց Պինզոլոյում հավաքված երկրպագուներին. "Առաջին անգամ ես Պինզոլո եկա անցած տարի և տպավորված էի երկրպագուների ոգևորությամբ: Խնդրում եմ, շարունակեք աջակցել մեզ և մենք կանենք ամեն ինչ հաղթանակների համար: Եվ շնորհակալություն ջերմության համար": |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||



