Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 27 » Ռանիերի "Մենք չենք հանձնվի. մեզանից ոչ մեկը"
13:14
Ռանիերի "Մենք չենք հանձնվի. մեզանից ոչ մեկը"

"Մենք գիտեինք, որ Նապոլին շատ լավ մարզավիճակում է Չելսիին հաղթելուց հետո: Նրանք լավ խաղացին, մենք գնդակը կորցրեցինք դաշտի կենտրոնում: Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո Նապոլին 7 րոպե շատ ակտիվ խաղում էր, այնուհետև մենք վերսկսեցինք մեր խաղը, սակայն չկարողացանք դա անել",- Սան  Պաոլոյում կրած պարտությունից հետո Sky Sport Italia-ին տված հարցազրույցում ասել է Ռանիերին: Այս պարտությունից հետո Ինտերը մնաց 7-րդ տեղում և բավականին հեռու 3-րդ հորիզոնականից:

"Մենք պետք է սկսենք կրկին հաղթել և գոլ խփել, քանի որ այժմ մեզ նույնիսկ չի հաջողվում դա անել: Մտածեք միայն Պացցինիի գլխով հարվածի մասին, որը գոլ չմտավ": 

Ինչ կաներ Ռանիերին, եթե լիներ նախագահ Մորատտիի փոխարեն.

"Ես չգիտեմ, դուք ավելի լավ է նախագահին հարցրեց: Ես նա չեմ և դուք ստիպված եք նրան հարցնել: Ես չեմ կարող պատասխանել նախահագի փոխարեն, դուք ավելի լավ է հարցրեք, թե ես ինչ կանեմ: Եթե հարցնեք, թե արդյոք պատրաստվում եմ նահանջել, ապա կասեմ` ոչ: Ես հրաժարական չեմ տա, քանի որ ես հավատում եմ այս տղաներին և այս թիմին, դա է ամենը":

Ինչպես նախկինում, այսօր էլ 2 փոփոխությունները կատարվեցին անմիջապես առաջին խաղակեսից հետո.

"Մենք որոշակի խնդիրներ ունենք, որոնք բազմիցս մշակել ենք: Ես միշտ փորձում եմ իմ խաղացողների մեջ զարգացնել լավագույնը: Ես փոխարինեցի խաղացողների, որոնք շատ լավ էին խաղում Մարսելում, բայց այսօր ես տեսա, որ մենք չենք կարողանում գնդակ պահել և նապոլին եզրերով շատ է գրոհում: Այդ պատճառով 2 խաղացոների փոխարինեցի , ովքեր Չեմպիոնների Լիգայում փորձում էին, համենայն դեպս, պաշտպանել եզրերը":

Հարձակվողները շատ քիչ գնդակներ էին ստանում, բայց..

"դա Սնեյդերի կամ ուրիշ ինչ-որ մեկի մեղավորությունը չէ: Որոշակի պայմաններում մենք պայքարում ենք, իսկ այսօր դա տեղի ունեցավ: Այս սև փետրվարը ավարտվեց և մենք հուսով ենք, որ Նապոլիից Նապոլի այս շրջանը կվերջանա, և որ այժմ մենք կկարողանանք դուրս գալ այս իրավիճակից, քանի որ այս տղաները տալիս են ամեն ինչ: Նրանք ամբողջ ուժերով աշխատում են: Ես ևս մեկ անգամ խնդրում եմ ողջ թիմին, որպիսի չհանձնվեն":

Իսկ Rai Sport -ին Ներաձուրրիի մարզիչն ասաց.

"Ես չեմ հանձնվում և ոչ էլ այս տղաները:
 Սա իմ կարիերայի ամենադժվար էտապը չէ, բայց, անխոս, սա ամենատարօրինակն է և ես չեմ կարծում, որ այս տղաների հետ նույնպես երբևէ նման բան էր եղել: Վաղ թե ուշ այս ժամանակաշրջանը կանցնի: Այն պետք է անցնի"


Դիտումներ: 917 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 5.0/12
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5 Karen   (27.02.2012 16:48) [Материал]
Napoli 1-0 inter

4 tiko11   (27.02.2012 16:37) [Материал]
es Ranierin etalov arden jxaynacnuma indz...vonc kareli er Sneideri tex@ Cordoba mcnel ete arden xax@ dashti kentronum cher etum? vonc?

3 Maicon   (27.02.2012 14:03) [Материал]
Hastat aveli vat chi lini ete heracnen sranic vat el ur.... ete es mard@ chi haskanum vor stankovichin himnakan kazmum chi kareli mtcnel u eli ira eshna araj tanum mtcnuma el inch karelia asel... Inter@ asum en piti Dzengan marzi isk fogon u barezzin ognakanner klinen ranieriin xaxi vaxt havayi lur u munj xaxna nayum hazaric meka cucumner talis marzich@ piti aktiv lini orinak boash@ an@Ndhat cucumnera talis footbalistneri chap energiaya caxsum ... u hamel chi kara 8 an@Ndmej xaxum partvelu mej marzichi mexq@ chlini u enel @nenc tmeri novara leche marsel bolonya el cucak@ chemel uzum sharunakem

2 ashxen91   (27.02.2012 13:44) [Материал]
ranierii hamar hima aveli hesht klini hrajarakan ta u gluxn azati es amen inchic, ira poxaren mi urishy hastat shutvacic hrajarakan er tvel,,bajc es mardy havatuma interin u uzuma durs beri es iravichakic,,,, bayc patkeracnum eq Interi vichaky inch klini ete hima Ranierin hrajarakan tar?? Boashy hima hastat chi ga, de gvardiolajic el huys chka,,, isk Figon u Baresin hima el en interum, ete karum en tox hima ognen,,,

1 Maicon   (27.02.2012 13:24) [Материал]
ba iharke cheq handznvum verjin 8 xax@ dra masin en xosum

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz