Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 29 » Ռոբերտո Մանչինին ցանկանում է ձեռք բերել Ռանոկկիային
02:24
Ռոբերտո Մանչինին ցանկանում է ձեռք բերել Ռանոկկիային

Gazzetta dello Sport պարբերականը գրում էր, որ Ինտերի իտալացի պաշտպան Անդրեա Ռանոկկիայի ծառայություններով հետաքրքրված է Գալաթասարայը: Այսօր այս լուրը հաստատեց թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը.

''Մենք փնտրում ենք պաշտպանի, և այսօր մեր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնեց Անդրեա Ռանոկկիայի անունը: Այս պահին մենք բանակցում ենք Ինտերի և ֆուտբոլիստի հետ: Տարօրինակ կլինի, եթե վերջ ի վերջո համաձայնության չգանք'':

Ռանոկկիան մոտ օրերս կարող է միանալ Ինտերի նախկին մարզչի թիմին, գործարքը կկնքվի վարձավճարային հիմունքներով` մինչ հունիս: Կես տարվա վարձավճարի համար Ինտերը կստանա 2 միլլիոն եվրոյից քիչ ավել գումար:

Աղբյուր` FcInterNews
Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 846 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz