Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 4 » Պիռլոն կարող է վերադառնալ Ինտեր
19:41
Պիռլոն կարող է վերադառնալ Ինտեր

Իտալական բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները գրում են, որ Ինտերը հետաքրքրվում է Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի ծառայություններով: Ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրվում Ռոբերտո Մանչինին: Մանչինին սկսել է ակտիվ բանակցություններ վարել ֆուտբոլիստի հետ: Ինտերը ցանկանում է Պիռլոյին ձեռք բերել վեց ամսով կամ 1.5 տարով: 


Դեռևս կողմերի միջև որևէ համաձայնություն չկա, սակայն կարելի է արձանագրել, որ Պիռլոյին հետաքրքրում է Ինտեր տեղափոխվելու տարբերակը: Պիռլոյի ցնակությունը վերադառնալ Եվրոպա կապված է այն հանգամանքից, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր հավաքականի հետ մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Սակայն Ինտերը միակը չէ, որ հետաքրքրվում է նրանով: GdS-ի փոխանցմամբ Պիռլոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մանչեսթեր Սիթին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 941 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz