Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 15 » Պիոլիի հարցազրույցը Կիևոյի դեմ խաղից հետո
15:22
Պիոլիի հարցազրույցը Կիևոյի դեմ խաղից հետո

Ինտեր - Կիևո խաղից հետո ներաձուրրիների գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին INTER Channel-ին տված հարցազրույցում անդրադարձել է խաղին, ֆուտբոլիստներին և Իտալիայի Գավաթին:

 

"Տղաները հավատում էին և արժանի էին այս հաղթանակին: Առաջին խաղակեսում շատ քիչ էր ստացվում եզրափակիչ հարվածը, ինչը չէի ասի երկրորդ խաղակեսի մասին: Ես իսկապես ցանկանում եմ լուծումներ գտնել և կոմպակտ լինել: Եթե մենք առավելագույնը ներդնենք ամեն խաղին, ապա մենք կարող ենք այս կերպ հանդես գալ բոլոր հանդիպումներում: Մենք հարձակման ենք նետվում մեծ թվով ֆուտբոլիստներով, ովքեր անկանխատեսելի են և իրենց տրամադրության տակ ունեն Իկարդիին: Մենք ցանկանում ենք հունվար ամիսը հնարավորինս լավ ավարտել" - ասել է Պիոլին:

 

Կոնդոգբիան "վերածնվո՞ւմ է".


"Ես շատ գոհ եմ նրա աճի համար: Նա գիտակցում է, որ կարող է ավելի աճել, նա աշխատում է նույնքան, որքան բոլորը: Գաղտնիքներ չկան, աշխատանքն է, որ արդյունքը փոխհատուցում է կյանքում'':

 

Պալերմո և Պեսկարա: Երկու հանդիպում, որոնց դուք պատրաստվում եք յուրօրինակ ձևո՞վ.


"Իհարկե, հոգեբանական առումով: Դուք կարող եք տեսնել, թե այժմ փոքր թիմերի հետ ինչ դժվար է խաղալ: Միշտ այդպես է առաջնության երկրորդ հատվածում: Եթե մենք կարողանանք մոտիվացված և պայքարողի ոգով հանդես գալ, ապա մենք կցուցադրենք մեր առավելագույն հնարավորությունները":

 

Գալյարդինիի խաղը այս երեկո.


"Նա միշտ լավ է հանդես եկել Ատալանտայի հետ: Ես ցանկանում եմ օգտվել նրա ոգևորությունից: Սա շատ կարևոր շրջան է նրա կարիերայում: Ես շատ գոհ եմ նրա ցուցադրած խաղից":

 

Իտալիայի Գավաթը.


"Մենք հնարավորինս լավ ենք պատրաստվում: Մենք ցանկանում ենք հաղթել Գավաթը":

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 256 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz