|
Մեզ մնում է միայն սպասել և տեսնել Պերիշիչին Ինտերի մարզաշապիկով: Այս մասին տեղեկացնում է Վոլցբուրգի ֆուտբոլիստի գործակալ Տանշի Մարտիչը, ով խոսել է FcInterNews-ի թղթակցի հետ:
Իտալիայում խոսում են, որ երկու ակումբները համաձայնության են եկել ձեր հաճախորդի տրանսֆերի շուրջ: Կարո՞ղ եք դա հաստատել:
"Համաձայնությունը վերջնական չէ, ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Դեռ մի քիչ հեռավորություն կա երկու կողմերի միջև: Ինչպես արդեն ես նշել եմ նախկինում, մենք համբերատար կգտնվենք:"
Դուք մնում ե՞ք լավատես
"Անձամբ ես այո, բայց Վոլբցուրգը շատ դժվարությամբ է բաժանվում իր ֆուտբոլիստի հետ"
Հնարավորությո՞ւն կա, որ նա կմնա Վոլցբուրգում
"Չգիտեմ, Իվանը երկու տարվա պայմանագիր ունի և շատ հագանքով է մոտենում իր ակումբին: Ակումբը գտնում է, որ նա շատ կարևոր դեր ունի իրենց ծրագրերում: Եվ ևս մեկ անգամ երկար համբերությունը անհրաժեշտ կլինի:"
Տեղեկացնենք, որ այսօր Ջալուկա դի Մարցիոն տեղեկացրել էր, որ երկու կողմերը վերջնական համաձայնության են եկել և ֆուտբոլիստը կդառնա Ինտերի ֆուտբոլիստ մոտ օրերս: Այս տրանսֆերը հնարավորություն կտա ավարտին հասցնել Շաքիրիի տեղափոխությունը Շալկե 04:
|
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 1064 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 0.0/0 |