Գլխավոր էջ » 2014 » Մարտ » 1 » Պաշտոնական. Ուիլյամսոնը Ինտերի նոր ֆինանսական տնօրեն
16:38
Պաշտոնական. Ուիլյամսոնը Ինտերի նոր ֆինանսական տնօրեն

Ինտերի նախագահ Էրիկ Տոհիրը այսօր պաշտոնական հայտարարեց Ինտերի նոր ֆինսանսական տնօրեն` Մայքլ Ուիլյամսոնին: Ուիլյամսոնը կմիանա Ինտերին մարտ ամսվա սկզբին, իր տեղափոխությունը հաստատելով ՄԼՍ առաջնության ակումբ D.C. United-ից, որի հետ Ինտերը նաև ունի գործընկերական հարաբերություններ:

"Ես շատ երջանիկ եմ, որ Ինտերին կմիանա սպորտային ֆինանսների փորձագետ" - հայտարարել է Տոհիրը, ով նաև համարվում է D.C. United ակումբի մեծ բաժնետերերից մեկը: "Նա ունի հիանալի մոտեցում աշխատանքին, նա նաև հասկանում է մեր առջև դրված նպատակները և դրանք իրականացնելու մեթոդները:"

"Սա մեծ պատիվ է ինձ համար, միանալ Ներաձուրրիների ընտանիքին" - ասել է Ուիլյամսոնը: "Ես անհամբերությամբ սպասում եմ աշխատանքին ղեկավարության հետ միասին":

Ուիլյամսոնը վերջին յոթ տարիներում աշխատել է D.C. United ակումբում, սկզբում ֆինանսական տնօրեն, իսկ այնուհետև որպես գլխավոր օպերացիոն տնօրեն 2013թ.:


Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 881 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz