Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 19 » Պաշտոնական. Դեյան Ստանոկիչը վերադարձավ Ինտեր!
14:16
Պաշտոնական. Դեյան Ստանոկիչը վերադարձավ Ինտեր!

ՖԱ Ինտերնացիոնալեն հպարտությամբ հայտարարում է, որ ակումբի մերօրյա լեգենդներից մեկը՝ Դեյան Ստանկովիչը, վերադառնում է ակումբ նոր դերով՝ որպես առաջին թիմի գլխավոր մենեջեր:

Ստանկովիչը Ներաձուրրիի հետ անցկացրել է 326 հանդիպում, 42 գոլի հեղինակ է դարձել, որոնցից շատերը գլուխգործաոցներ էին և օգնեցին թիմին նվաճել ավելի քան 15 տիտղոս: Դրանցից 5-ը նվաճվեցին անմոռանալի 2010 թվականին!

Դեյան Ստանկովիչը իր առաջին տպավորություններն է կիսել, որպես թիմի գլխավոր մենեջեր.

''Ես հպարտ եմ,որ վերադարձա Ինտեր. Ես ոգևորված և հուզված եմ, քանի որ ես միշտ ասել եմ, որ այս գույներն ընդմիշտ իմ մաշկի վրա կլինեն: Ես արտասվում էի այն օրը, երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանա կրել Ներաձուրրիի շապիկը: Այժմ ես վերադարձել եմ, մեծ հպարտությամբ և վճռականությամբ, որպեսզի տամ առավելագույնը ակումբին արդեն այս պաշտոնում'':

Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 1132 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz