02:56 Պարմա-Ինտեր. Մացցարիի հետխաղյա հարցազրույցը | ![]() ![]() Բենիտեսի և Մացցարիի միջև տարբերությունը կայանում է Նապոլիի և Ինտերի խաղերը Պարմայի դեմ անկախ թիմերի կազմերից: Մացցարին կմնա՞ Ինտերի մարզչի պաշտոնում: "Ֆուտբոլը բաղկացած է պահերից, որոշ հանգամանքներից, որոշ դեպքերում գործերը լավ են ընթանում կամ ոչ այնքան: Ես գոհեմ աշխատանքից, որն ես անում եմ, որովհետև դուք տեսնում եք թե ինչպեսի առաջընթաց են ապրում երիտասարդ Իկարդին և Կովաչիչ, ովքեր շարունակում են աճել և սովորել: Մենք փորձում ենք հավաքել իչքան հնարավոր է շատ միավորներ, որպեսզի ավարտենք մրցաշրջանը իչքան հնարավոր է բարձր տեղով: Երբ մրցաշրջանը ավարտվի, այդ ժամանակ կքննարկենք իմ աշխատանքի արդյունքները:" Այսօրվա խաղի սցենարը նման էր Ջենովայում անցկացրած հանդիպմանը` չիրացված 11 մետրանոց և ստանալով քանակային առավելություն հանդիպման ընթացքում: Մի պահ պասիվություն է նկատվում Ձեր թիմի խաղում: Կարծո՞ ւմ եք, որ խնդիրը հոգեբանության մեջ է, թե խաղացողները որոշել էին շունչ քաշել: "Երբ Պարման փորձում էր փոխել հանդիպման ելքը դա մենք նկատել էինք: Եթե դու չես խփում, դու կորցնում ես գնդակը, ապա հաջորդում է հակագրոհը, մենք կարող էինք վճարել այդ սխաների համար: Ես ջղայնանում էի այն պատճառով, որ մենք շատ էինք ազատ տարածություն տալիս մրցակցին: Մենք պետք է բարելավենք մեր խաղը հարձակման և պաշպանության անցնելիս: Դա մեր թույլ կողմն էր, ամենայն դեպս մինչ Գուարինի գոլը:"
"Եթե դուք ցանկանում եք տեսնել կազմակերպված պաշտպանական խաղ ետին գծում, ապա պետք է զգույշ պատրաստվել: Մենք պետք է աշխատենք այդ բաղադրիչի վրա: Մենք ունենք Անդրեոլի, ով իրեն շատ լավ է դրսևորում մարզումներին, բայց քիչ է խաղում: Դեղին քարտը Ռոլանդոին արդարացի չէր, որովհետև նա ժամանակ չուներ, որպեսզի հեռանար գնդակից: Նապոլի դեմ խաղում մենք սահմանափակված ենք:" Թվում է ֆուտբոլիստները այս պահին ավելի կենտրոնացված են: "Իհարկե, դա լավ է: Նույնիսկ Լիվորնոյին 2-1 հաղթելիս մենք գրեթե խփել էինք երրորդ և չորրորդ գոլը, սակայն մենք քաշված էինք խաղում, դրա վրա պետք է աշխատենք: Որոշ դրվագներում մենք շատ հեռում ենք կատարյալից, մենք հաճախ ենք հանգստանում ոչ հարկավոր պահին, բայց իտալակն ֆուտբոլը լի է որոգայթներով, ամեն ինչ կարող է պատահել ցանկացած խաղում:" Խաղադաշտում գտնվում էին Ձեր 4 նախկին ֆուտբոլիստներից, բայց նրանից ոչ ոքին հաջողություն չժպտաց: Ի՞ նչ կասեք Կասսանոյի մասին: "Ես չեմ քնարկում ուրիշ խաղացողների, միայն իմ:"
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com