Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 17 » Պաուլինյոն տեղափոխվում է Պ$Ժ
17:14 Պաուլինյոն տեղափոխվում է Պ$Ժ | ![]() ![]() Սկզբում Լավեցցին, Լուկասը, այնուհետև Վերատտին` Բրանկան և Աուսիլիոն ստիպված էին մի քանի անգամ վայր դնել զենքերը, երբ կարծես բանակցությունները կարելի էր հաջողությամբ ավարտված համարել, սակայն իր անհավանական առաջարկներով <գործին միջամտում էր> ՊՍԺ-ն: Ըստ Gazzetta dello Sport-ի հերթական նմանատիպ պատմությունը չի սպասեցնի, ըստ պարբերականի Պաուլինյոն կլինի Կարլո Անչելոտտիի նոր խաղացողը: ''Ինտերի սպորտային տնօրեն Աուսիլիոյի խոսքերը ցույց են տալիս, որ Ինտերը դուրս է գալիս պայքարից: Կորինտիանսի և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա խաղացողին իրոք կարելի է արդեն համարել ՊՍԺ-ի խաղացող: Լեոնարդոյի չորրորդ <գողությունը> Մասսիմո Մորատտիից և Ինտերից, ով լքեց Միլանը, որպիսի դառնա քաթարական սեփականության ակումբի նոր առաջնորդը: Թեև պետք է նշել, որ Մորատտիի ակումբը թուլացրեց պայքարը խաղացողի համար, երբ նրա գինը հասավ 15 միլլիոն եվրոյի: Ֆրանսիական ակումբը գործարքն ավարտել է Պաուլինյոյի հետ, ով համարվում է միջազգային ասպարեզում ամենահետաքրքիր կիսապաշտպաններից մեկը'', - գրում է Gazzetta-ն: Իրականում գործարքը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, և Ինտերը դեռ դուս չի եկել պայքարից, քանի դեռ Պաուլինյոն չի տվել իր համաձայնությունը: Ամռանը` մնալով Կորինտիանսում և չցանկանալով լավ գումարի դիմաց տեղափոխվել Ինտեր, ցույց տվեց, որ գումարը նրա համար իր հարազատ ակումբից կարևոր չէ: Հուսանք, որ դա Պաուլինյոն ավելի լավ է հասկանում, քան իր կոլեգաները: fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | ||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |