Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 6 » ՈՒԵՖԱ-ի վարկանիշ. Ինտերն առաջինն է իտալական ակումբներից
22:07 ՈՒԵՖԱ-ի վարկանիշ. Ինտերն առաջինն է իտալական ակումբներից | ![]() Յուվենթուսի և Միլանի` Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, ինչպես նաև Ինտերի հաջող ելույթները ԵԼ-ում թույլ տվեցին Իտալիային պահպանել իր դիրքերը ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում: Վերջին տվյալներով Իտալիայի ակումբները պահպանում են 4-րդ հորիզոնականը, սակայն Ֆրանսիայից և Պորտուգալիայից միավորների տարբերությունը քիչ է: Անգլիան` Մանչեստր Սիթիի և Չելսիի խմբային փուլի արգելքը չհաղթահարելու հատևանքով, կարող է զիջել երկրորդ հորիզոնականը Գերմանիային: Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշում իտալական թիմերից առաջինը կրկին Ինտերն է` 7-րդն է, Միլանը իր տեղը զիջել է Բենֆիկային և այժմ 14-րդ տեղում է, իսկ Յուվենթուսը բարելավել է իր դիրքերը` բարձրանալով 29-րդ հորիզոնական: Իտալական մյուս ակումբներից Ռոման 38-րդն է, Նապոլին` 45-րդը, Ուդինեզեն` 52-րդը, Ֆիորենտինան` 53-րդը, Լացիոն`66-րդը, Սամպդորիան 77-րդն է, իսկ Պալերմոն` 99-րդը: |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 6 | |||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||||




