"Ես բազմիցս ասել եմ, որ այս թիմը ո'չ անցյալ է և ո'չ էլ հիվանդ: Նրանք կարող են հոգնածության պահեր ունենալ և ցավոք, դա համընկավ լիգայի հետ: Հուսով եմ, որ այժմ, երբ մենք խաղում ենք Չեմպիոնների Լիգայում մենք կտեսնենք չեմպիոնների վերադարձը և նրանց հպարտությունը",- ահա թե ինչ է ակնկալում Կլաուդիո Ռանիերին "Մարսել" - "Ինտեր" խաղից, որը տեղի կունենա վաղը, Մարսելի "Վելոդրոմե" մարզադաշտում:
"Ես շատ նմանություններ եմ տեսնում, երբ մենք գնում էինք Մոսկվա և Լիլլ, չնայած որ դրանք խմբային փուլի խաղեր էին, իսկ սա արդեն 1/8 եզրափակիչն է: Կարող է արդյոք այս խաղը շրջադարձայի՞ն լինել: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում մենք շրջադարձային պահեր ենք փնտրել:Լիգայում մենք կունենանք վերելքներ և վայրէջքներ, բայց մենք այժմ ունենք Չեմպիոնների Լիգայի և Ինտերը ապրում է այսպիսի մեծ խաղերի ադրենալինով, և ես ակնկալում եմ տեսնել իմ թիմը կենդանի և եռանդուն":
"Ես չեմ մտածում, թե ինչ կլինի վաղվա խաղից հետո, ես այնքան շատ բաներ ունեմ մտածելու վաղվա խաղի համար: Ես չեմ կարծում, որ իմ աշխատանքը եզրին է կանգնած: Եթե նույնիսկ ես ունեմ... լավ թիկունք /ժպտում է/ : Բայց ես երբեք չեմ խնդրի խաղացողներին խաղալ ինձ համար: Ես միշտ խնդրում եմ նրանք խաղալ այն թիմի համար, որը ներկայացնում են: Ես առաջվա պես հանգիստ եմ և ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ նախագահի հետ", ասել է Ռանիերին:
"Մենք պարտավոր ենք գործել: Մենք պետք է լավ հանդես գանք: Մենք գիտենք, որ սա հեշտ չի լինելու, բայց սա այնպիսի խաղ է, որ ստիպում է ինձ անհանգստանալ: Ի՞նչու ասացի, որ լավ թիկունք ունեմ: Ես նկատի ունեի այն խոսակցությունները, որ պտտվում են, թե ես լավ հովանավորներ ունեմ":
Ռանիերիին հարցրեցին նաև Դիեգո ֆորլանի մասին, ով Մարսելում կայացած այս մամլո-ասուլիսի ժամանակ նստած էր Ռանիերիի կողքին.
" Ֆորլանը կարող է խաղալ շատ տարբեր դիրքերում, չնայած որ նա կենտրոնական հարձակվող է: Նա կարող է դա անել, քանի որ շատ խելացի խաղացող է և գիտի, թե ինչպես կարդալ խաղը և արձագանքել որոշակի իրադրություններում":
Իսկ այն հարցին, թե կխաղա արդյոք Ուեսլի Սնեյդերը վաղվա խաղում մարզիչը պատասխանեց.
"Նա շատ կարևոր խաղացող է, սպասեք և կտեսնեք, թե ես ինչ կորոշեմ:Բոլոր խաղացողները ում ես հայտավորել եմ շատ կարևոր են թիմի համար, բայց ես դեռևս չեմ որոշել, թե ով է խաղադաշտ դուրս գալու: Ես պետք է կատարեմ իմ ընտրությունը շատ հանգիստ ուղեղով":
|
Դիտումներ: 1077 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 5.0/15 |