Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 21 » Ովքեր պետք է լքեն Ինտերը
18:25
Ովքեր պետք է լքեն Ինտերը

Այս մրցաշրջանում Ա սերիայում թիմերը իրավունք ունեն հայտավորելու ընդհամենը 25 ֆուտբոլիստների: Սա նշանակում է, որ Ինտերը պետք է հրաժեշտ տա մի քանի ֆուտբոլիստների:


Առաջնայինը այդ ցուցակում կլինեն Սաֆիր Թայդերը, Էզեկել Սկելոտոն և Ռենե Կրխինը: Այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները միասին վերցրած կազմում է` 9,1 մլն եվրո:
Վարձավճարով Ինտերից ամենայն հավանականությամբ կհեռանան Սամուել Լոնգոն, Ֆրանչեսկո Բարդին, Ֆեդերիկո Դիմարկոն, Ջորջ Պուշկաշը: Այս ֆուտբոլիստների հեռանալուց հետո, Ինտերը կունենա հայտավորված 25 ֆուտբոլիստ:

Սակայն այսօր իտալական լրատվականները գրում էին, որ Ինտերի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակումբի նախագահից խնդրել է ձեռք բերել ևս 3 ֆոււտբոլիստների: Ստացվում է, որ նոր խաղացողներ ձեռք բերել համար պետք է վաճառել խաղացողներ (չմոռանանք նաև ֆինանսական ֆեյր փլեեեյի մասին, այսինքն Ինտերը խաղացողներ կարող է ձեռք բերել միայն վաճառված ֆուտբոլիստներից ստացված գումարից):


Ջերդան Շաքիրին ամենամոտն է Ինտերը լքելուն: Շվեյցարացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 17 մլն եվրո:
Ինտերը ունի 6 մաքուր կենտրոնական պաշտպաններ: Նրանցից գուցե երկուսը կլքեն ակումբը:
Ամենահավանական թեկնածուներն են ` Մարկո Անդրեոլի և Նեմանիա Վիդիչ զույգը: Սակայն նրանց տրանսֆերային արժեքները միասին վերցված շատ ցածր է ` 2.5 մլն եվրո: Գումար աշխատելու համար անհրաժեշտ է վաճառել Ժուան Ժեսուս, Անդերա Ռանոկիա զույգից մեկին: Նրանց տրանսֆերային արժեքները համապատասխանաբար 7,7 մլն եվրո և 7 մլն եվրո են:
Էռնանեսը և Նագատոմոն ևս այն ֆուտբոլիստների ցուցակում են, ում մարզիչը թույլատրել է անհրաժեշտության դեպքում վաճառել:
Բրազիլացին գնահատվում է 9,8 մլն եվրո, իսկ ճապոնացին 5,25 մլն եվրո:


Այսպիսով վաճառելով առաջին խմբում նշված ֆուտբոլիստներին, Շաքիրիին, Մարկո Անդրեոլիին և Ռանոկիա/Ժեսուս զույգից որևէ մեկին, Էռնանեսին և Նագատոմոյին կարելի է տնտեսել մոտ 50 մլն եվրո:
Սա բավական կլինի գնելու 2 բարձրակարգ հարձակվող, մեկ կենտրոնական կիսապաշտպան: Մարզիչը ցանկանում է նաև եզրային մեկ պաշտպան: Այս խնդիրը լուծելու համար պետք է որոշ դեպքերում ոչ թե գնել ամբողջական տրանսֆերը, այլ համաձայնության գալ վարձավճարի շուրջ:

Հիմա Ինտերը շահեկան դիրքում է, մնում է միայն գործել, Ինտերը այս մրցաշրջանում պետք է պայքարի Սկուդետոյի համար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 953 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz