Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 7 » Օրվա տրանսֆերային նորությունները մեկ տողով
21:57
Օրվա տրանսֆերային նորությունները մեկ տողով

Ընկերական խաղերում ցույց տված հրաշալի խաղը ստիպել է Ինտերի ղեկավարությանը հանել Յովետիչին տրանսֆերային շուկայից: Յովետիչի ապագան կորոշի Սպալետին:


CdS
Այսօր սպասվում է Դալբերտի և Էմրե Մորի տրանսֆերներին, այսօր կլինի նաև Պատրիկ Շիկի վերջնական պատասխանը, որ ամենայն հավանականությամբ կլինի դրական:


Gazzamercato
Ջենովան ևս մեկ անգամ կփորձի բանակցել Ռանոկիայի հետ: Խնդիրը ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է, որից նա չի ցանկանում հրաժարվել:


CdS
Ամենայն հավանականությամբ Դավիդե Սանտոնը կարիերան կշարունակի Սամպդորիայում:


Դի Մարցիո.
Դալբերտը ժամանել է Միլան և վաղը բուժզննում կանցնի:


Դի Մարցիո.
Էմրե Մորան Միլան կժամանի վաղը: Կողմերը համաձայնության են եկել 12մլն եվրո + բոնուսներ


Դի Մարցիո.
Վալենսիայի ներկայացուցիչը գտնվում է Միլանում և պատրաստ է ավարտին հասցնել Մուրիլոյի տրանսֆերը: Ինտերը ցանկանում է 15մլն եվրո, իսկ իսպանական ակումբը առաջարկում է 13մլն եվրո: Կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն: Մուրիլոն տվել է իր համաձայնությունը Իսպանիա տեղափոխվելուն:


Դի Մարցիո.
Բեշիկթաշը շարունակում է հետաքրքրվել Մեդելի ծառայություններով և ցանկանում է գնել չիլիացի ֆուտբոլիստին: Բեշիկթաշը առաջարկում է 3.5մլն եվրո:


Quotidiano.
Բալդե Կեյտան մերժել է Ինտերին և ցանկանում է տեղափոխվել Յուվենտուս:

 

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 979 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz