Գլխավոր էջ » 2015 » Սեպտեմբեր » 9 » Նորություններ լազարեթից միլանյան դերբիից առաջ
21:43
Նորություններ լազարեթից միլանյան դերբիից առաջ

Հավաքականների հանդիպումները արդեն ավարտվել են և վատ նորություններ կան Ինտերի համար կիրակի օրը կայանալիք միլանյան դերբիից առաջ: Ներաձուրրիների պաշտպան Ժուաո Միրանդան վնասվածք է ստացել երեկ Բրազիլիա-ԱՄՆ ընկերական հանդիպմաան ժամանակ: Ֆուտբոլիստը վնասել էր ծունկը հանդիպման 16-րդ րոպեին Ալտիդորի հետ բախման ժամանակ: Բժշկական օգնություն ստանալուց հետո, Ինտերի 25 համարը ստիպած է եղել լքել խաղադաշտը խաղի 22-րդ րոոպեին:

Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, Միրանդան պետք է ժամանի Միլան այս երեկո, իսկ վաղը առավոտյան կանցնի բուժզննում: Նույն պարբերականի հաղորդմամբ Ինտերը հույսեր է պահպանում պաշտպանի համար: Ինտերի բժշկական շտաբի ղեկավար Պյերո Վոլպին կապ է հաստատել իր գործընկերի հետ Բրազիլիայից և տեղեկացել վնասվածքի լրջությանը: Հավանականությունը մեծ է տեսնել 31-ամյա պաշտպանին կիրակի օրը մեկնարկային կազմում:

Ինչ վերաբերվում է Ինտերի մեկ այլ ֆուտբոլիստի, ում մասնակցությունը հարցականի տակ էր միլանյան դերբիին, Mediaset-ը հաղորդում է, որ Մաուրո Իկարդին հավանաբար կլինի մեկնարկային կազմում: Արգենտինացին այսօր լիովին մարզվել է թիմի հետ և 4 օր հետո պետք է պատրաստ լինի խաղին:

Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 929 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz