Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 6 » Նոր զարգացումներ Իկարդիի տրանսֆերի շուրջ
13:23
Նոր զարգացումներ Իկարդիի տրանսֆերի շուրջ

Ինչպես արդեն հայտնի է, Անտոնիո Կոնտեն չի ցանկանում իր թիմում պահել Մաուրո Իկարդիին, իսկ վերջինս համառորեն չի ցանկանում հեռանալ:

Ջանլուկա դի Մարցիոյի վերջին տեղեկություններով, Ինտերի նախկին ավագը ամեն դեպքում դիտարկում է Նապոլի տեղափոխությունը: Նեապոլական ակումբը պատրաստ է տարեկան 10մլն եվրո վճարել արգենտինացուն:

Տրանսֆերը իրականացնելու երկու տարեբարկ է նշվում: Առաջինը` Նապոլին հարձակվողի համար վճարում է 60մլն եվրո և գնում տրանսֆերը, իսկ երկրորդը` երկու ակումբները Ինսինյե-Իկարդի փոխանակում են կատարում:

Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Իկարդիին և պաշտոնական բանակցությունները շուտով կարող են մեկնարկել:

Յուվենտուսը նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն ժամանակ է շահում, որպեսզի ֆուտբոլիստին հնարավորինս ցածր գնով ձեռք բերի: Բացի այդ թուրինյան ակումբը պետք է վաճառի իր հարձակվողներից որևէ մեկին, որպեսզի տեղ ազատի Իկարդիի համար: Մամուլում նշվում է, որ Իկարդին իր նախապատվությունը տալիս է Յուվենտուսին: Իկարդիի կարիերան, կարծես թե, ավարտին է մոտենում Ինտերում:

Անտոնիո Կոնտեն ամեն դեպքում հայտավորել է ֆուտբոլիստին նախապատրաստական հավաքակին, որը սկսելու է հուլիսի 7-ին Լուգանոյում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 143 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 mika1111   (10.07.2019 01:07)
barev ov ka?

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz