Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 14 » Նոր վնասվածքներ ազգային հավաքականներից
15:36
Նոր վնասվածքներ ազգային հավաքականներից

Ոչ միայն Օսվալդոն վնասվածքի պատճառով վաղաժամ վերադարձավ ակումբ, այժմ նաև Մատեո Կովաչիչը:  Խորվաթ կիսապաշտպանը, մեկնարկային կազմում էր Ադրբեջանի հավաքականի դեմ խաղում, սակայն խաղադաշտում կարողացավ անցկացնել 24 րոպե միայն՝ նրան փոխարինեց Պերիսիչը: 

Կովաչիչը մկանային վնասվածք է ստացել, սակայն վնասվածքի լրջության և վերականգնվելու ժամկետների մասին տեղեկություններ դեռևս չկան:

Սակայն սա դեռ ամենը չէ, հավանաբար, Նապոլիի դեմ խաղում Մացցարին մեծ խնդիրներ կունենա, քանի որ Իտալիայի հավաքականի կազմում Մալթայի դեմ խաղը բաց թողեց նաև Ռանոկկիան՝ ֆիզիկական խնդիրների պատճառով:

Կատեգորիա: Վնասվածքներ | Դիտումներ: 852 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz