Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 21 » Նոր փոփոխություններ պաշտպանությունում
15:03
Նոր փոփոխություններ պաշտպանությունում

Դանիլո Դ'Ամբրոզիոն դեռ շարունակում է մնալ տրանսֆերային շուկայում: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային փորձագետ Ջանլուկա դի Մարցիոն, ֆրանսիական Մարսելը բանակցում է Ինտերի հետ և արդեն հայտարարի են եկել տրանսֆերի շուրջ: Այս պահին բացակայում է միայն ֆուտբոլիստի համաձայնությունը: Ինտերը պետք է վաճառի, որպեսզի կարողանա ձեռքբերումներ կատարել:

Ինտերի մյուս պաշտպան Դավիդե Սանտոնը հայտնվել է Կրիստալ Փալասի ուշադրության կենտրոնում: Իտալացի պաշտպանը կարող է վերադառնալ Անգլիա: Իր նախկին մարզիչ Պարդևը ցանկանում է իրեն տեսնել իր նոր թիմում: Իսկ ահա Կոենտրաուն մնում է գլխավոր նպատակներից մեկը, ով ցանկություն է հայտնել միանալ Ներաձուրրիներին:

Այլընտրանքներ համարվում են Վերոնայից Սալան և Ատլետիկո Մադրիդից Սիկյերան: Ինտերը ակտիվ է տրանսֆերային շուկայում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 812 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz