Գլխավոր էջ » 2013 Մարտ 22 » Նոր պայմանագիր Ժուան Ժեսուսի համար
15:41 Նոր պայմանագիր Ժուան Ժեսուսի համար | ![]() 35 հանդիպում այս մրցաշրջանում` հիանալի, լավ կամ վատ ելույթներ, բայց ամեն դեպքում երիտասարդ բրազիլացու համար մրցաշրջանը շատ հաջող է դասավորվում: Եվ նրա պայմանագրի կետերի վերանայումն ու պայմանագրի երկարաձգումը բնական է: Ժուան Ժեսուսը Ինտերի հետ կլինի առնվազն մինչ 2017 թվականը: 21-ամյա պաշտպանի համար ակումբը նոր պայմանագիր է նախապատրաստել` բարելավված պայմաններով: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով, իսկ ժուանի աշխատավարձը 650 հազար եվրոյից կդառնա 1 միլլիոն եվրո` միանգամայն համապատասխանելով ակումբի նոր ֆինանսական քաղաքականությանը: Ըստ Corriere dello Sport-ի բացակայում է միայն պաշտոնական հաստատումը, որը տեղի կունենա մրցաշրջանի ավարտին:fcinternews.it |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||


