Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 30 » Նապոլի-Ինտեր. Խաղին ընդառաջ
19:58
Նապոլի-Ինտեր. Խաղին ընդառաջ

Այսօր Սան-Պաուլո մարզադաշտում, կմրցեն Նապոլին և Ինտերը: Առաջատարների մրցավեճը միշտ էլ անցնում է լարված պայքարում: Ինտերը գլխավորում է մրցաշարային աղյուսակը 30 միավորով, Նապոլին երկրորդ հորիզոնականում է, 2 միավորով զիջելով Ինտերին: Նապոլին այս մրցաշրջանում սեփական հարկի հատ շատ լավ է հանդես գալիս: Սան-Պաուլո մարզադաշտում միավորներ վաստակել չկարողացան Լացիոն, Ֆիորենտինան, Յուվենտուսը:

Թիմերը Ա Սերիայի շրջանակում հանդիպել են 140 անգամ, 63-ում հաղթել է Ինտերը, 35 հանդիպում ավարտվել է ոչ ոքի և 42-ում հաջողությունը ուղեկցել է Նապոլիին: Այդ 140 խաղերում Ինտերը խփել է 204 գնդալ, բաց թողել 154-ը:

Բուքմեյքերները այսօր նախապատվությունը տալիս են Նապոլիին, նրա հաղթանակը գնահատվում է 1,70 գործակցով, ոչ ոքին 4,00 և Ինտերի հաղթանակը 5,40 գործակցով:

Դիտումներ: 851 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz