Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 18 » Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին
18:33
Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին

Մխիթարյանի Ինտեր հնարավոր տեղափոխության մասին լուրերն այս օրերին ակտիվորեն քննարկվում և տարածվում են հայկական լրատվամիջոցներում՝ հղում կատարելով իտալական տարբեր լրավականներին:

Ուսումնասիրելով Իտալական ամենահայտնի և ամենաստույգ լրատվականները, տեսնում ենք, որ այս մասին գրում է միայն մեկ պարբերական՝ Հռոմի Corriere dello Sport-ը: Մյուս բոլոր կայքերը հղում են կատարում նրանց:

Ըստ պարբերականի, Ինտերը այս օրերին ակտիվորեն բանակցային գործընթաց է վարում միանգամից երկու ուղղությամբ՝ ՊՍԺ-ի հետ Պաստորեի համար և Մանչեսթր Յունայթեդի հետ՝ Մխիթարյանի:

Սակայն Ինտերը չի կարող անմիջապես տրանսֆերային գնում կատարել, ըստ ֆինասնական ֆեյր-փլեյի, ակումբը իրավունք կունենա գնում կատարել միայն որևէ ֆուտբոլիստի վաճառելու պայմանով, կամ վարձավճարային հիմունքներով:

Քանի որ Ինտերը նույնիսկ լսել չի ցանկանում Շկրինյարի, Պերիշիչի և Իկարդիի համար առաջարկվող գումարների մասին, ապա միակ համեմատաբար մեծ տարնսֆերային գումար կարող է բերել միայն պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիոյի վաճառքը կամ համարժեք փոխարինումը:

Ըստ տարածվող լուրերի Մոուրինյոն մեծ կասկածներ ունի պորտուգալացուն ձեռք բերելու համար, սակայն  Մխիթարյանի թիմից հեռանալու որոշումը կարող է որոշիչ լինել, քանի որ նա ցանկանում է ավելի շատ խաղային ժամանակ ստանալ: 

Իսկ ՊՍԺ-ն հակառակը, ավելի հետաքրքրված է Մարիոյի ծառայություններով և ավելի հակված է Պաստորեյի հետ նրա փոխանակմանը:

Ամեն դեպքում, Ինտերն այս հունվարին կարող է տրանսֆեր կատարել միայն վաճառքից հետո, կամ ձեռք բերել այս ֆուտբոլիստներից մեկին  վարձավճարային սկզբունքներով:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1173 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz