Գլխավոր էջ » 2012 Փետրվար 1 » Մորատտի "Տրամաբանական տրանսֆերներ"
17:42 Մորատտի "Տրամաբանական տրանսֆերներ" | ![]() ![]() Նախագահ, Դուք ցանկանու՞մ եք մեկնաբանել ձմեռային տրանսֆերային պատուհանը, այժմ, երբ այն արդեն փակվել է. "Ես կարծում եմ, որ մենք շատ տրամաբանական տրանսֆերային գործարքներ իրականացրեցինք: Սա որոշ չափով ուղղված էր և թիմը երիտասարդացնելուն, և փորձառու խաղացողնեի ձեռքբերմանը: Այնուհետև Տիագո Մոտտայի տրանսֆերն իրականացրեցինք, դա խաղացողի ցանկությունն էր, և ես կարծում եմ, որ սա լավ տրանսֆերային պատուհան էր": Կլաուդիո Ռանիերին ցանկանում էր պահել խաղացողին.... "Նա միանգամայն իրավացի էր, քանի որ Մոտտան շատ կարևոր էր մեր խաղի համար, բայց դա չխանգարեց, որ նա վաճառվի: Ամեն դեպքում, դա լավ գործարք էր նաև ակումբի համար": Ի՞նչ եք կարծում, այսօրվա "Ինտեր" - "Պալերմո" խաղը նորմալ ընթացք կունենա՞, չնայած տեղացող ձյանը. "Ես կարծում եմ, որ նրանք արդեն վերականգնել են Սան Սիրոյի խոտածածկը: Ցավոք, խնդիրը երկրպագուների համար կլինի: Ես չեմ կարծում, որ նրանք իսկապես ցանկանում են դուրս գալ այս ցրտին և դա ամոթալի է": Ի՞նչ գիտեք նոր խաղացողի` Ֆրեդի Գուարինի մասին. "Այն, որ նա պետք է կրկին լավ մարզավիճակում լինի /ժպտում է/... Ես շատ լավ բաներ եմ լսել նրա մասին և ես գիտեմ այն, ինչ անձամբ եմ տեսել": Ի՞նչ եք կարծում Սնեյդերի իրավիճակի մասին. "Հարաբերությունների մեջ, նաև խմբի հետ, շատ են լինում վերելքներ և անկումներ, բայց ես կարծում եմ, որ Ռանիերին և Սնեյդերը ունեն բնավորության, ուժ և ցանկություն առաջընթացը պահպանելու համար: Ես մեծ հույսեր եմ կապում Սնյեդերի հետ, և հավատում եմ, որ նա թիմին շատ կօգնի": |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |