Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 19 » Մորատտի."Ես արդեն անցել եմ այսպիսի իրավիճակի միջով"
14:24 Մորատտի."Ես արդեն անցել եմ այսպիսի իրավիճակի միջով" | ![]() ![]() "Ես արդեն անցել եմ նմանատիպ իրավիճակների միջով, և չեմ ցանկանում, որ այդ ժամանակները վերադառնան: Ես ասե՞լ եմ, որ արդեն բավական է, և պետք է սրա դեմն առնել: Ես այդպիսի բան չէի կարող ասել, քանի որ ես նմանատիպ բաների ընդունակ չեմ: Արդեն երրորդ անըդմեջ հանդիպումն է, որում մենք գործ ենք ունենում մրցավարների կողմից անարդարության հետ, և դա մեզ խանգարում է հասնել ցանկալի արդյունքին: Ես չեմ կարող լռել: Ի՞նչն է այսօր ինձ զարմացրել: Ակնհայտ չնշանակված 11 մետրանոց հարվածը: Ի՞նչ է տեղի ունեցել Յուվեի դեմ հանդիպման ժամանակ, ի՞նչ է տեղի ունեցել Ատալանտայի դեմ հանդիպման ժամանակ: Ես խնդրում եմ ձեզ՝ նրանց, ովքեր հետևում են խաղի վիճակագրությանը, հանդիպման արդյունքին, դուք գիտեք, որ ես ճիշտ եմ, ուղղակի ես անկողմնակալ եմ, իսկ դուք՝ ոչ: Արդյո՞ք դա կազմակերպված արարք էր: Ի՞նչ եք խոսում. դա անուշադրության արդյունք էր: Եթե դա կազմակերպված լիներ, ապա շատ լուրջ հետևանքներ կունենար: Դա շատ լուրջ հարց է, սակայն ես հուսով եմ, որ ուղղակի անուշադրության արդյունք է'': Inter-fan.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |