Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 6 » Մոուրինյոն՝ միլանյան ակումբների ճգնաժամի մասին
18:06
Մոուրինյոն՝ միլանյան ակումբների ճգնաժամի մասին

Ժոզե Մոուրինյոն Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է Ինտերին, որի խնդիրները նրան միշտ հուզում են.

''Ֆուտբոլը Միլանում ճգնաժամի մեջ է: Կարծում եմ, Մացցարիին և Զեեդորֆին միայն ժամանակ է հարկավոր, ինչպես նաև ղեկավարության և երկրպագուների վստահությունը: Եկեք անկեղծ լինենք, շատ թոփ խաղացողներ չկան նրանց տրամադրության տակ, որպեսզի մի քանի ամսվա ընթացքում կարողանան սուպեր թիմ ստեղծել: Ոչ, դա ժամանակ և վստահություն է պահանջում:

Դուք գիտեք, որ ես Ինտերիստ եմ և միշտ կլինեմ, կարծում եմ, Մացցարին արժանի է վստահության և նրան ժամանակ է անհրաժեշտ: Ես միլանիստ չեմ, բնական է, բայց ես հարգում եմ այդ ակումբը և նրա մեծ հեղինակությունը: հուսով եմ, որ Կլարենսը կարող է հանգիստ աշխատել և մեր միլանյան մեր հակառակորդին բերել նախկին բարձր մակարդակին: Քանի որ իտալական ֆուտբոլն ունի միլանյան գրանդերի կարիքը'':

Մորատտիի հեռանալու մասին.

''Մորատտին այնքան շատ բան է արել Ինտերի համար, նա արժանի է միայն հարգանքի, ոչ թե քննադատության: Նա նույնպես անհամբերությամբ սպասում է, թե երբ է վերադառնալու իր թիմ:

Ինտերը լավ ձեռքերում է, Թոհիրին ես մեկ անգամ հանդիպել եմ Ջակարտայում, Ինտերի նկատմամբ սերը նա ժառանգել է իր հորից: Մի խոսքով, ես բոլորին խնդրում եմ նրանց ժամանակ տալ և վստահություն'':

Աղբյուրը՝ Gazzetta dello Sport


Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1052 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 ashxen91   (07.02.2014 00:35) [Материал]
meranq jamanak talov e axr, voch mi ban chi poxvum((

1 tiko11   (06.02.2014 20:44) [Материал]
ehhh Mour ((( menak herganqia arjani Josen u chisht banera asum hamadzayn em

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz