Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 22 » Մոուրինյո. Մասիմո Մորատին յուրահատուկ է
01:54 Մոուրինյո. Մասիմո Մորատին յուրահատուկ է | ![]() ![]() «Մորատին յուրահատուկ է: Նա հանդիսանում է իր խաղացողների հայր և մարզչի ընկեր: Նրա համար ես միշտ կմնամ որպես ընկեր, ով հիացմունքով և մեծ հարգանքով կվերաբերվի նրան»: Մոուրինյոն հիշել է իր առաջին հանդիպումը Մորատիի հետ 2008 թ.-ին Ինտերի հետ պայմանագիր կնքելուց առաջ.«Ինձանից պահանջվեց հինգ րոպե, որ հասկանամ, որ ֆուտբոլը և Ինտերը նրա կյանքն են: Նա երբեք չի ասել, որ Ինտերն իրենն է: Թիմը, նրա խոսքով, պատկանում է երկրպագուներին: Ինտերը միշտ կլինի Մորատիի հետ, Մորատին` Ինտերի: Երիտասարդների մեծամասնությունը Ինտեր ասելով հասկանում է Մորատի և հակառակը: Սա այն ընտանիքն է, որը սիրում է Ինտերին: Մորատին որոշեց վաճառել ակումբը, քանի որ կարծում է, որ դա օգուտ կբերի ակումբին և թիմին»: Մոուրինյոն հիշել է նաև Չեմպիոնների լիգայում հաղթանակի մասին.«Ամենամեծ ուրախությունը, որ ստացել եմ ֆուտբոլից, Չեմպիոնների լիգայի գավաթի հանձնումն էր նրան: Այսպիսով, ես վստահ եմ` Մորատին չի զգում որևէ տիտղոսի պակաս: Նույնիսկ նրա համար, կարծում եմ, դա իր կյանքի լավագույն պահերից էր»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |