Գլխավոր էջ » 2013 Հունիս 21 » Միլիտոն ժամանակից շուտ կվերադառնա խաղադաշտ!
03:07 Միլիտոն ժամանակից շուտ կվերադառնա խաղադաշտ! | ![]() Դիեգո Միլիտոն վերականգնվում է ռեկորդային կարճ ժամանակահատվածում: Բոլոր նրանք, ովքեր նրա հետ վերապրել են փետրվարի 14-ը, անչափ կուրախանան այս նորությամբ: Դիեգո Ալբերտո Միլիտոն ժամանակից շուտ է վերադառնում և նոր մրցաշրջանը կսկսի թիմի հետ, համենայն դեպս օգոստոսի 25-ին, նա կլինի պահեստայինների նստարանին: Այս մասին հայտնում է Correre dello Sport պարբերականը: Այժմ առաջին նպատակը թիմի հետ Պինցոլոյում մարզվելն է, որից հետո ակտիվ մարզումներ կանցկացնի մարզադաշտում և մարզասրահում, առավել լավ մարզավիճակով մրցաշրջանը սկսելու համար: Ներաձուրրիի 22 համարի կամքի ուժը, աշխատասիրությունը և կրկին գոլեր հեղինակելու անհագ ցանկությունը նրան հնարավորնիս շուտ բերեցին ցանկալի արդյունքի: Այսօր նա Արգենտինայում է և ինտենսիվ ֆիզիոթերապիա է անցնում, Ինտերը նրա հետ ուղղարկել է անձնական մարզիչ: Միլիտոն իր խաղընկերներին կմիանա հուլիսի 8-ին, երբ ամբողջ թիմը բուժզննում կանցի ամառային մարզահավաքից առաջ: fcinternews.it
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||


:38: 