Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » Միլիտո ''Ես ընդմիշտ կլինեմ Ինտերիստա"
00:51
Միլիտո ''Ես ընդմիշտ կլինեմ Ինտերիստա"

Դիեգո Միլիտոն զրուցել է Inter Channel-ի հետ այսօր, այն բանից հետո երբ իր գլխավորությամբ Ռասինգը նվաճեց չեմպիոնական տիտղոսը 13 տարվա դադարից հետո:

 

Ահա թե ինչ զգացողություններ նա ունի՝ վերջապես նվաճելով այդ տիտղոսը և որպես թիմի ավագ գլխավորևում պահելով բաղձալի գավաթը:

 

''Ես ուրախ եմ երկրպագուների համար: Մենք չէինք հաղթել առաջնությունում 13 տարի, այնպես որ, մենք շատ երջանիկ ենք: Մենք անհավանական մրցաշրջան անցկացրեցինք, վերջում կարողացանք 6 անընդմեջ հաղթանակ տանել, այնպես որ մենք ցնծության մեջ ենք'':

 

Այս տիտղոսը նշանակում է, որ Միլիտոն և Ռասինգը կմասնակցեն Լիբերտադորեսի գավաթին, որտեղ Միլիտոն հույս ունի, որ նույնպես լավ հանդես կգան: Նա պատմեց նաև, որ բազմաթիվ նամակներ է ստացել Ինտերի երկրպագուներից՝ հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով:

 

''Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ինտերի բոլոր երկրպագուներին այն ջերմության համար, որ նրանք տալիս են ինձ, ես այնքան մեծ սեր եմ ստանում նրանցից: Շնորհակալ եմ, քանի որ նրանք շարունակում են աջակցել ինձ, նույնիսկ հիմա'':

 

Այնուհետև Միլիտոն ասել է, որ երբեք չի մոռանա այն ամենը, ինչ նա նվաճել է Ինտերի հետ և որ ընդմիշտ շնորհակալ կլինի ակումբին և երկրպագուներին.

 

''Շատ ուրախ եմ, որ Ինտերում գործերը սկսում են լավանալ: Սրտում ես միշտ կմնամ Ինտերիստա!''

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 949 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz