Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 4 » Միլիտո "Չգիտեմ կլինի արդյոք այս դերբին իմ համար վերջինը"
01:18
Միլիտո "Չգիտեմ կլինի արդյոք այս դերբին իմ համար վերջինը"

Դիեգո Միլիտոն հաստատում է, որ իր ապագան առաջվա պես անհայտ է, չնայած թերթերի ենթադրությունների, որ նա կվերադառնա արգենտինական Ռասինգ: Ռասինգի նախագահը վերջերս հայտարել էր, որ նա արդեն քննարկել է Միլիտոյի հետ հնարավոր վերադարձը Արգենտինա և զարմացած է, որ Միլիտոն ընտրում է հենց այդ տարբերակը: Սակայն Միլիտոն հայտարարել է, որ պատրաստվում է որոշել իր ապագան միայն մրցաշրջանի ավարտից հետո:

Միլանյան դերբիին ընդառաջ, Միլիտոն ասել է, որ վստահ չէ, արդյոք սա կլինի վերջին դերբին իր համար, որը սպասում է իրեն կիրակի օրը. "Այն ամենին, ինչի մենք հասել ենք, մենք հասել ենք միասին: Ես շնորհակալ եմ Մորատտիին և միշտ շնորհակալ կլինեմ նրան այն բանի համար, որ նա ինձ բերեց Ինտեր, որտեղ ես կարողացա տիտղոսներ նվաճել: Ես ֆանտաստիկ թիմի մի մասն էի կազմում":

"Տոհիրը ասել է, որ ես կարող եմ լինել ինչպես Լուկա Տոնի՞ն: Ես կենտրոնացած եմ Միլանյան դերբիի վրա: Ես կավարտեմ մրցաշրջանը Ինտերի հետ և նրանց հետ միասին կորոշենք՝ ինչը ավելի լավ կլինի իմ և ակումբի համար":

"Միլանը ունի ամեն ինչ, որպեսզի հաղթի՞: Մենք նույնպես պետք է տրամադրվենք միայն հաղթանակի: Դա կլինի հիանալի պայքար, բայց ես ցանկանում եմ մասնակցել դրան: Չգիտեմ՝ կլինի՞ սա վերջին դերբին ինձ համար, թե ոչ:"

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 984 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz