Երեկ Sport Mediaset-ը սենսացիան նորություն հրապարակեց, որ Միլանի նախկին աստղ Ալեշանդրո Պատոն կարող է տեղափոխվել միլանյան Ինտեր: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Կորինտենասին, սակայն ձմռանը ֆուտբոլիստին վարձակալել էր Սան Պաուլոն: FcInternews-ը այս իրավիճակը պարզելու համար կապնվել է ֆուտբոլիստի գործակալ Գիլմոր Վելոզմոյի հետ, ով համաձայվել է պատասխանել մի քանի հարցերի:
Իտալիայում խոսում են, որ Ինտերը հետաքրքրված է ձեր հաճախորդի ծառայություններով: Դա իրականությանը համապատասխանո՞ւմ է:
"Ես չեմ խոսել Ինտերի ներկայացուցիչների հետ":
Մոտակա ժամանակներս ծրագրո՞ւմ եք Իտալիա մեկնել:
"Այժմ ոչ, միգուցե Աշխարհի Առաջնության ավարտից հետ":
Պատոն կարո՞ղ է Ինտեր տեղափոխվել:
"Դա հնարավոր է":
Նա ցանկանում է Իտալիա՞ տեղափոխվել:
"Այո, հուսով եմ, որ Պատոն հանդես կգա Ա Սերիայում:"
|
Կատեգորիա: Տրանսֆերներ |
Դիտումներ: 960 |
Ավելացրեց: tiko11
| - Վարկանիշ -: 5.0/1 |