Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 28 » Միանգամից 2 ակումբ Դալբերտի համար կպայքարեն
19:24
Միանգամից 2 ակումբ Դալբերտի համար կպայքարեն

Ինչպես հայտնի է Դալբերտը չի մտնում Անտոնիո Կոնտեի ծրագրերի մեջ և ֆուտբոլիստը պետք է նոր ակումբ փնտրի իրեն: Ֆուտբոլիստի ծառայությունով հետաքրքրված են իրեն հարազատ առաջնությունից երկու ակումբներ` Լիոնը և Մոնակոն:

Ինչպես տեղեկացնում է FCIN-ը, բրազիլացի պաշտպանի համար Ինտերը ցանկանում է ստանալ 20մլն եվրո, սակայն երկու ակումբներից ստացել է 15մլն եվրոյի առաջարկ: Ձախ պաշտպանը շատ է դուր գալիս Մոնակոյի մարզիչ Ժարդիմին, ով ցանկանում է իր թիմում տեսնել Դալբերտին, ինչը կարող է խթան հանդիսալան Ինտերի պահանջները գոհացնելու համար:

Նշենք նաև, որ տրնասֆերի գումարի 20% կփոխանցվի Նիցին, քանի որ Դալբերտին ձեռք բերելու պայմանագրում այդպիսի կետ է առկա եղել 2017 թվականին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 602 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz