Այսօր Մասսիմո Մորատտին և Ինտերի ղեկավարությունը Ինտերի գլխավոր գրասենյակում ընդունել են Ինտերի նոր գործընկեր-ներդրողներին: Ինտերը շարուանկում է ընդլայնել իր ծրագրերը և ավելի ամուր հիմքերի վրա ստեղծել դրանք: Անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ներդրումներ են կատարում Ինտերում:
՛՛Սա այն ներդրումն է, որ մի քանի տարիների ընթացքում նախապատրաստել ենք: Ես հավատում եմ Ինտերին, բայց ոչ միայն ֆինանսական հռանկարներին, այլ ես կարծում եմ, որ Ինտերը կդառնա ակումբի մոդել, այս տեսակի ներդրումներն ինձ դուր են գալիս՛՛:
Ժամանակ առ ժամանակ ակումբում որևէ բան փոխելու համար անհրաժեշտ է զոհողությունների գնալ, մոտեցում, որին երկու հովանավորները նույպես համաձայն են, Իտալիայում և հատկապես նրա սահմաններից դուրս: Խոսելով չինացի ներդրողների մասին, Մորատտին նշեց, որ ցանկացած ներդրողի հետ համագործակցությունը կապված է խաղադաշտում ցույց տված արդյունքների հետ . ՛՛Ինտերի հետ մեր ընդհանուր հաջողությունը, կապված է խաղադաշտում ունեցած մեր hաջողություններից՛՛:
Անդրեա Ստրամաչչիոնին, որպես նոր Ինտերի ծրագրերի մի մաս, ներկայացնում է և շարունակական աշխատանք և միաժամանակ մոդեռն մոտեցում: Նախագահը բացատրեց այդ իրավիճակը.
՛՛Առանձնապես խիզախություն չէր նրան ընտրելը, ես տեսնում էի, որ նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները իր աշխատանքը կատարելու և ես չեմ սխալվել նաև նրա մարդկային որակների մեջ: Իսկ ոչ հեռու անցյալում մնացած իրադարձությունները, դրանք շրջադարձային պահ էին ինչպես սպորտային, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից, և տնտեսական առումով դրանք մեզ ավելի շատ ուժ կտան դրական արժեքներ գտնելու համար: Մենք քրտնաջան աշխատում ենք և դա մեզ համար դաս էր ամբողջ կյանքի համար: Եվ մենք ավելի շատ հույս ենք դնում կրեատիվության վրա՛՛:
՛՛Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ վստահել երիտասարդներին և նրանց, ովքեր մտել են ակումբի պատմության մեջ: Ես զգում եմ, որ կարող եմ դա անել, և դա ուրախացնում է ինձ՛՛:
inter.it
|
Դիտումներ: 950 |
Ավելացրեց: ashxen91
| - Վարկանիշ -: 1.0/1 |