Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Մարսելո Բրոզովիչը երկարաձգում է Ինտերի հետ պայմանագիրը
01:26
Մարսելո Բրոզովիչը երկարաձգում է Ինտերի հետ պայմանագիրը

Մարսելո Բրոզովիչը կերկարաձգի Ինտերի հետ պայմանագիրը: Նոր պայմանագիրը ներառում է 50 մլն Եվրո տրանսֆերի վաճառքի փոխհատուցում և 2,5 մլն Եվրո գումարած բոնուսներ տարեկան աշխատավարձ:

Ֆուտբոլիստի գործակալը նշել է. “Այո, նա կունենա նոր պայմանագիր: Նա երջանիկ է, որ մնում է, Մարսելոն գիտի քաղաքը և սիրում է հանդես գալ Ինտերի համար: Նոր պայմանագիրը նրան կտա ավելի մեծ հանգստություն, և նա կկարողանա ավելի լավը լինել խաղադաշտում: Մարսելոն հարգում է Դե Բուրին, և կանի ամեն բան, որպեսզի կատարի մարզչի առաջադրանքները: Դե Բուրը կկարողանա ստանալ լավագույնը Բրոզովիչից:

Յուվենթուսի հետաքրքրությունը իրական էր, բայց Բրոզովիչը մնաց Ինտերում: Չելսիի առաջարկած պայմանագիրը շատ բարձր էր գումարային տեսանկյունից, բայց Մարսելոյի համար փողը ամեն ինչ չէ: Հիմա Բրոզովիչը միայն կենտրոնացած է Ինտերի վրա, նա կանի ամեն ինչ, որպեսզի իրագործի թիմի նպատակները:”

FCinter1908.it

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 347 | Ավելացրեց: Tigran | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz