Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 14 » Մարոտան խոսել է տրանսֆերների մասին
16:06
Մարոտան խոսել է տրանսֆերների մասին

Ինտերի սպորտային տնօրեն Բեպե Մարոտան խոսել է Ինտերի տրանսֆերների մասին․

''Մենք մեծ ակտիվ ենք ձեռք բերել (ի նկատի ունենալով Կոնտեին), հավաստիացնում եմ ձեզ, թիմը վերելք կապրի և կգոհացնի երկրպագուներին: Մենք դեկտեմբեր ամսից աշխատում ենք թիմի կազմը ուժեղացնելու համար:''

Այն հարցին, թե Իկարդին կլինի արդյո՞ք Լուգանոյում թիմի հետ նախապատրաստական փուլում, Մարոտան ասել է.

''Հաջորդ հարցը'', այնուհետև ավելացրել ''Դեռ շուտ է խոսել և գնահատական տալ տրանսֆերների մասին: Կլինի հատուկ մամուլի ասուլիս և կհրապարակվի ամենը: Բայց դրա համար պետք է օրը գա: Եկե՛ք չշտապենք:''

''Լավ ֆուտբոլիստներ հարկավոր են մեզ հաղթանակներ տանելու համար, սակայն հարկավոր է նաև ունենալ ակումբ ճիշտ կառավարման և տեխնիկական առումներով: Մենք ամեն ինչ կանենք նշաձողը բարձրացնելու համար: Եթե տրանսֆերները չեն հրապարակվում, չի նշանակում, որ նրանք չկան՛՛։

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 138 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz