Գլխավոր էջ » 2013 Փետրվար 12 » Մաուրո Իկարդին տեղափոխվում է Ինտեր! 12մլն + բոնուսներ
16:07 Մաուրո Իկարդին տեղափոխվում է Ինտեր! 12մլն + բոնուսներ | Ինտերը առաջ անցավ Նապոլիից Մաուրո Իկարդիի ձեռք բերման հարցում: Այժմ բացակայում է միայն խաղացողի ստորագրությունը պայմանագրի մեջ, բայց Ներաձուրրին արդեն փաստացիորեն հաղթող դուրս եկավ Սամպդորիայի հարձակվողի համար պայքարում, ով արդեն 8 գոլի հեղինակ է դարձել, իսկ վերջինը` այս կիրակի Ռոմայի դարպասին: Սամպդորիայի նախագահ Էդոարդո Գարրոնեի և Ինտերի նախագահ Մասսիմո Մորատտիի, վերջին շաբաթների ընթացքում, սկզբունքային համաձայնության են եկել` տրանասֆերի ժամկետների և բոլոր պայմանների վերաբերյալ: Սամպդորիան իր տաղանդին կհանձնի Ինտերի 12-15 միլլիոն եվրո գումարի դիմաց: Վերջնական գումարի չափը կախված կլինի Մաուրոյի ելույթներից մրցաշրջանի վերջին հատվածում: Ինտերը նրա պայմանագրի մեջ կներառի նաև բոնուսներ` կախված նրա ելույթներից և գոլերից Ինտերի կազմում: Այս գործարքի մեջ ոչ մի այլ խաղացող չի ներառվելու, քանի որ Սամպդորիան ցանկանում է նրա դիմաց ստանալ միայն կանխիկ գումար, որով նրանք կապիտալի անհավանական աճ կունենան, քանի որ Իկարդիին Բարսելոնայից ձեռք էին բերել միայն 400 հազար եվրոյի դիմաց: Fcinternews.it
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||


ux lava