Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 1 » Մանչինիի հարցազրույցը Ռոմայի դեմ խաղից հետո
17:57
Մանչինիի հարցազրույցը Ռոմայի դեմ խաղից հետո

Ռոբերտո Մանչինին հարցազրույց է տվել Sky Sport Italia-ին այսօրվա մամլո-ասուլիսի ժամանակ, որտեղ նրան հանձնեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանի կոչումը:

 

''Ես հպարտ եմ, որ դարձել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան: Հուսով եմ՝ կկատարել իմ դերն այնպես, ինչպես մյուս դեսպանները ամբողջ աշխարհում'', - ասել է Մանչինին:

 

 

Այնուհետև Ներաձուրրիի մարզիչը խոսել է խաղի մասին.

 

''Ոչ, ես ուրախ չեմ: Դուք երբեք չեք կարող ուրախ լինել, երբ պարտվում եք: Որոշ դրական բաներ կան, սակայն անհնար է ուրախ լինել, երբ պարտվում ես, այն դեպքում, երբ երկու անգամ հավասարեցնում ես հաշիվը: Որոշ օգուտներ կան, որ քաղում ենք պարտությւոնից՝ թիմի բնավորությունը և նրան ցանկությունը ինչ-որ բան փոխելու, օրինակ''

"Ես սկսում եմ ավելի լավ ճանաչել իմ խաղացողներին երկու շաբաթվա աշխատանքից հետո: Ես հստակ գաղափարներ ունեմ և կարծում եմ, կխոսենք ակումբի հետ մոտակա ժամանակները: Նրանք սպասում են իմ կարծիքին:Մենք պետք է ուշադիր լինենք այն սխալների վրա, որոնք թույլ ենք տվել, բայց ավելի լավ է դա անել հաղթանակից հետո: Ակումբը պատրաստ է ամեն ինչի: Հունվարին դժվար է գտնել խաղացողների, որոնք կարող են օգնել թիմի, ոչ միայն կարճ ժամանակահատվածում, այլև ամբողջ տարվա համար'':

 

Չորս պաշտպանով խաղի մասին.

''Դա որոշ ժամանակ կպահանջի: Բավական դժվար է միանգամից անցում կատարել երեք պաշտպանից չորս պաշտպանի տակտիկային: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք շատ խաղցողներ, որոնք իրենց հավաքականներում սովոր են խաղալ այս տակտիկայով: Վերջիվերջո, դասավորությունը չէ, որ հաղթանակէ բերում խաղերում'':

 

Նախագահ Էրիկ Թոհիրի մասին.

''Նա ինձ հաղորդագրություն է ուղարկել երեկոյան և մենք կզրուցենք նրա հետ այսօր'':

 

Մանչինին խաղի մասին խոսել է նաև Inter Channel-ի հետ.

 

Մրցակցի մասին.

''Ռուդի Գարսիայի թիմը շատ լավ է խաղում անցած տարվանից սկսած, և նրանք մի շարք հիանալի խաղացողներ ունեն: Մենք սխալներ էինք թույլ տալիս և պետք է աշխատենք դրանց վրա: Պարտությունը չի փոխում մեր մտքերը: Մենք պետք է արագ ադապտացվենք նոր համակարգին: Մեր պաշտպանության տեսանկյունից, մենք թույլ տվեցին Ռոմային չափից շատ խաղալ, և դա անխուսափելի էր, որ նրանք ստիպեցին մեզ վճարել դրա համար, հաշվի առնելով այն որակները, որ նրանք ունեն'':

 

Խաղացողների մասին.

''Գուարի՞նը: Ես կարծում եմ՝ նրա ամենաբնական դիրքը, դա ստողծագործ փլեյմեյքերի դիրքն է, սակայն դրա համար նա պետք է հասկանա, երբ է անհրաժեշտ գնալ միայնակ, իսկ երբ՝ փոխանցել: Օսվալդոն լավ խաղաց: Կովաչիչը ամբողջությամբ մարզավիճակում չէ: Իկարդին դուրս չի մնացել, մենք երեք օրը մեկ հանդիպում ունենք, և բնակական է, որ պետք է երկու հիանալի հարձակվողներին հերթափոխել՝ ինչպես Օսվալդոն և Իկարդին'':

 

Իր հեռացման մասին.

''Ես բողոքարկում էի, ճիշտ է, սակայն ես դրա համար պաշճառներ ունեի: Դուք պետք է միայն դիտեք հանդիպումը: Բայց ես չեմ ցանկանում խոսել մրցավարների մասին'':

 

Նպատակների մասին.

''Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայտնվենք այնտեղ, որտեղ ցանկանում ենք: Մենք նպատակ ունենք հայտնվել Չեմպիոնների Լիգայում և գիտենք, որ երկու ճանապարհ ունենք դրա համար: Մենք հետ ենք մնում առաջնությունում, բայց կարող ենք լրացնլ այդ բացը: Այս թիմը կառուցվել էր այլ ոճով խաղալու համար, այնպես որ, որոշակի խնդիրների ի հայտ գալը անխուսափելի է: Մենք ուժեղ վինգերներ չունենք, բայց խաղացողները ամեն ինչ անում ենք ադապտացվելու համար: Մենք այժմ մեկ ամիս ունենք, որպեսզի անենք այն, ինչ կարող ենք, այնուհետև կտեսնենք: Մենք պետք է արագ աճենք'', - եզրափակել է Մանչինին:

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 939 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz