Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 27 » Մանչինինիի հարցազրույցը Յուվենտուսի դեմ խաղից առաջ
01:39
Մանչինինիի հարցազրույցը Յուվենտուսի դեմ խաղից առաջ

Ռոբերտո Մանչինին խոսել է Inter Channel-ի հետ Յուվենտուսի դեմ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումից առաջ:


"Ցավոք, լինում են ժամանակներ, երբ իրադարձությունները գնում են ոչ այնպես ինչպես կցանկանայինք և դա նրանից չէ, որ տաղները լավ չեն խաղում: Մենք հիմա ավելի շատ ենք միավորներ կորցնում համեմատած մրցաշրջանի սկզբին: Որոշ թիմեր դժվարություններ ունեցան ավելի շուտ և հիմա մենք նույնպես մի փոքր դժվարություններ ունեցանք: Եկեք փորձենք դուրս գալ այս իրավիճակից որքան հնարավոր է շուտ և շարունակենք հաղթել  և լինենք այնտեղ որտեղ գտնվում էինք: Մենք ի վիճակի ենք դա անելու, այնպես որ մենք պետք է հանգստություն պահպանենք":

Խոսելով Յուվենտուսի դեմ խաղի մասին, Մանչինին ասաց. "Սպասելի է հանդիպել մարտունակ թիմի, երբ դու արդեն կիսաեզրափակչում ես: Այս դիմակայությունը 180 րոպեից է բաղկացած լինելու, այնպես որ մենք պետք է լավ նախապատրաստվենք, որպեսզի առաջին խաղից հետո լավ արդյունքի հասնենք և հնարավորություն պահպանենք նույն կերպ նաև երկրորդ խաղին ներկայանալու":

Հարցին, թե արդյոք չորեքշաբթի օրվա հանդիպումը ինչ ազդեցություն կունենա Ա սերիայում Ինտերի ելույթների վրա, Մանչինին պատասխանեց. "Սա գավաթային հանդիպում է, այդքանը: Վերջերս մենք չհավաքեցինք այնչափ միավորներ որքան առաջնության սկզբում էինք հավաքում, սակայան դեռ երկար ճանապարհ ունենք գնալու և ուղղելու հնարավորություն ևս ունենք":

Եվ որպես վերջաբան Մանչինին խոսեց Յուվենտուսի դեմ հնարավոր մեկնարկային կազմի մասին. "Մենք, իհարկե, որոշ փոփոխություններ կանենք, քանի որ այս պահին մենք խաղում ենք ամեն երեք օրը մեկ: Յուվենտուսը վերականգնեց շատ միավորների տարբերությունը վերջին շաբաթների ընթացքում և նրանք շատ լավ մարզավիճակում են, սակայն մենք պետք է ծանր աշխատանք կատարենք և կռվենք դաշտում: Ինչ վերաբերվում է խաղային մարտավարությանը, ապա մենք դա կորոշենք վաղը ":

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 782 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz