Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 16 » Մանչինիի հնարավոր տրանսֆերները
14:18
Մանչինիի հնարավոր տրանսֆերները

Արդեն մի քանի օր է, ինչ Ռոբերտո Մանչինին գլխավորում է Ինտերը, բայց արդեն մի շարք անուններ են կապվում Ինտերի հետ:

Տոտենհեմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էրիկ Լամելան հայտնվել է Ինտերի ուշադրության կենտրոնում:

22-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում է անձամբ Մանչինին: Ինտերի նոր գլխավոր մարզչի կարծիքով, Լամելան հիանալի կլինի 4-2-3-1 մարտավարության համար, որը նա պատրաստվում է կիրառել միլանյան ակումբում:

Բացի այդ, Մանչինին խնդրել է Ինտերի ղեկավարությանը վարձակալել Մանչեսթեր Սիթիի եզրայի պաշտպաններից մեկին` Ալեքսանդր Կոլարովին կամ Գաել Կլիշիին:

Տեղեկություններ կան, որ Ինտերը արդեն կապ է հաստատել Տոտենհեմի հետ:

Մանչեսթեր Սիթիի մեկ այլ ֆուտբոլիստ Մատյո Նաստասիչը, ով անգլիական ակումբ է տեղափոխվել Ֆիորենտինայից 15մլն եվրոյի դիմաց, չի մտնում Պելեգրինիի ծրագրերի մեջ: Անգլիական ակումը պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի հետ բաժանվել 6մլն եվրոյի դիմաց:

ԶԼՄ-ները պնդում են, որ Ինտերի հունվարյան առաջին տրանսֆերը կլինի Ալեսսիո Չերչին:

Եվ իհարկե անհնար է մոռանալ Մարիո Բալոտելլիին: Ինտերի նախկին հարձակվողը Լիվերպուլում չի կարողանում աչքի ընկնել արդյունավետ խաղով և վերջին ժամանկներս շատ են կապում նրա անունը Ինտերի հետ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1056 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Seyran   (19.11.2014 22:09) [Материал]
mi 45 mln ov nastasic kolarov cerci u lamela karan arnen

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz