Գլխավոր էջ » 2013 Հուլիս 22 » Մացցարրի ''Հանգիստ եմ և գոհ մինչ այս կատարված աշխատանքից''
00:26 Մացցարրի ''Հանգիստ եմ և գոհ մինչ այս կատարված աշխատանքից'' | ![]() ![]() ''Այս պահին վերջինն բանը, որին նայում ենք` արդյունքն է: Մենք մինչ այս ձգտում ենք ճիշտ պահել հավասարակշռությունը: Տարվա ընթացքում մենք կհանդիպենք այնպիսի թիմերի, որոնք կնստեն պաշտպանությունում և կսպասեն մինչ կկարողանան հանկարծակիի բերել մեզ հակագրոհներով, և մենք պետք է ավելի զգուշավոր լինենք: Այսօր մենք հակագրոհներ շատ էինք բաց թողնում, մենք պետք է աշխատենք դրա վրա և շտկենք: Մենք ցանկանում էինք ավարտել մեր մարզումների առաջին փուլը որոշակի ձևով, և այդ իմաստով ես ավելի քան բավարարված եմ'': ''Ես մի փոքր նյարդայնացած եմ մի քանի պահերի համար, բայց դա նորմալ է, որ տղաներն այդքան կտրուկ չեն այս պահին, և դեռ չեն կարող միշտ հիշել իմ հրահանգները, որ ես տվել եմ այս կարճ ժամանակահատվածում, որ միասին աշխատում ենք: Երկրորդ խաղակեսում մեր գրոհներն ավելի տրամաբանական էին, և մենք ավելի ուշադիր էինք, իսկ հավասարակշռություննն ավելի լավ էր: Բայց, ինչպես արդեն ասացի, ես չեմ անհանգստանում և գոհ եմ մեր կատարած աշխատանքից'': ''Վաղվա ընկերական խա՞ղը Ռովերոտոյում: Այսօր ես ցանկանում էի ավելի մոտիկից տեսնել մի քանի մարդկանց, հատկապես երիտասարդներից մի քանիսին: Ես համատեղեցի երիտասարդներին ավելի տարիքով խաղացողների հետ, և նույնը կանեմ նաև վաղը: Ես կրկնում եմ, ինձ հետաքրքրում է այն, որ նրանք սկսեն հասկանալ, թե ինչ եմ ես ցանկանում հետագայում: Ակնհայտ է, որ մենք խաղադաշտում այսքան արագ չեն իրականացնի բաներ, որ ես ակնկալւմ եմ տեսնել մոտ ապագայում'': Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |