Գլխավոր էջ » 2014 » Հունիս » 20 » Մացցարին միջամտել է Մ'Վիլայի տրանսֆերին
01:49
Մացցարին միջամտել է Մ'Վիլայի տրանսֆերին

Ինտերի գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին դեմ է հանդես եկել Ռուբինի կիսապաշտպան Յան Մ'Վիլայի ձեռք բերմանը:


Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ի թղտակից Չիչո Վեներատոն, 23-ամյա ֆրանսիացին ժամանել է Միլան և պատրաստ էր պայմանագիր կնքել Ինտերի հետ, սակայն Մացցարին հայտնել է թիմի ղեկավարությանը, որ իրեն հարկավոր չէ Մ'Վիլան և բուժզննումը տեղի չի ունեցել:

Ներաձուրրիների գլխավոր մարզիչը դեռ վաղուց էր հասկացնել տվել, որ այդ դիրքում ցանկանում է տեսնել Նապոլիի կիսապաշտպան Վալոն Բեհրամիին կամ ՔՊՌ-ի ֆուտբոլիստ Ստեֆան Մբիային և հայտարարել, որ կարիք չկա գնել Մ'Վիլային, սակայն Ինտերը որոշել է շարունակել բանակցությունները Ռուբինի հետ:

Եթե Ինտերը հրաժարվի Մ'Վիլայի վարձավճարից, ապա Նապոլին կլինի գլխավոր հավակնորդը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1003 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Gago111   (21.06.2014 02:33) [Материал]
esa mer top transfer@ 115 139

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz