Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 31 » Մացցարի.«Կովաչիչը թիմի հիմքն է, Լավեսսի... »
13:36
Մացցարի.«Կովաչիչը թիմի հիմքն է, Լավեսսի... »

Վալտեր Մացցարին հարցազրույց է տվել Տորինոյի դեմ խաղից առաջ: Ներկայացված են հարցազրույցի առավել հետաքրքիր հատվածները:

-Ի՞նչ է անհրաժեշտ Տորինոյին հաղթելու համար:

-Տորինոն լավ ֆուտբոլիստներ և լավ մարզիչ ունի: Սա փորձություն կլինի մեզ համար, և ինձ էլ հետաքրքիր է, թե ինչպես թիմը կպայքարի առաջնությունում առաջին 3 միավորների համար: Մինչ այժմ մեզ մոտ ամեն ինչ ստացվում է: Ինձ դուր եկավ թիմի խաղը ԱՄՆ-ում և ԵԼ-ում: Տեսնենք` ինչ ցույց կտան տղաները Տորինոյյի դեմ խաղում:

-Գո՞հ եք տրանսֆերային քաղաքականությունից:

-Այո, ես գոհ եմ թիմից: Ակումբը լավ աշխատեց իմ առաջարկների և ակումբի սահմանափակումների հիմքի վրա: Սակայն իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները պետք է ցուցադրեն իրենց լավագույն որակները:

-Ի՞նչ կասեք Մեդելի մասին:

-Նա լավ տպավորություն է թողնում: Նա շատ դիմացկուն է: Որոշում կկայացնեմ խաղից առաջ:

-Կտեսնե՞նք Կովաչիչին երկրորդ հարձակվողիդերում:

-Գլխավորը նրան գնդակ փոխանցելն է, երբ Կովաչիչը գտնվում է ճիշտ դիրքում, երբ նրա առջև կա ազատ տարածություն: Նա գիտի` ինչի վրա աշխատել. հարվածներ և ֆիզիկական որակներ: Նա ճիշտ ճանապարհին է:

-Ովքե՞ր են թիմի հիմքը:

-Մեր թիմի հիմքն այն է, որը դուրս եկավ Ստյարնանի դեմ խաղին: Իհարկե, հիմնական հույսերը Կովաչիչի, Պալասիոյի, ով այժմ վերականգնվում է, Հանդանովիչի, ով միշտ հուսալի է, Վիդիչի և Ժուանի վրա են: Իրավիճակն, իհարկե, կարող է փոխվել:

-Կցանկանայի՞ք նորից աշխատել Լավեսսիի հետ:

-El Pocho-ն լավ մարդ և լավ խաղացող է: Նա այժմ այլ թիմում է, դուք պետք է խոսեք Աուզիլիոյի և նախագահի հետ:

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 781 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz