Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 19 » Մացցարի.Երբ այլ թիմեր հասկանում են Ձեր խաղը, պետք է ինչ-որ բան փոխել
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz
02:17 Մացցարի.Երբ այլ թիմեր հասկանում են Ձեր խաղը, պետք է ինչ-որ բան փոխել | ![]() ![]() «Սամպդորիայի և Պարմայի դեմ ոչ-ոքիները արդարացի էին, քանի որ մենք չէինք խաղում այն ֆուտբոլը, որը ես ցանկանում են ներարկել թիմին, սակայն կային նաև այլ խաղեր, որոնցում մենք պետք է հաղթեինք: Մենք պարտվեցինք 3 խաղում, և մենք գիտենք, թե ինչն ազդեցություն ունեցավ դրանցից 2-ում... Ընդհանուր առմամբ ես գտնում եմ, որ կարող ենք ասել, որ անցկացրեցինք լավ մրցաշրջանի առաջին հատված, և եթե ունենաինք 6 միավոր ավելի` այն կարող էինք համարել հիանալի»: Ի՞նչ կփոխվեր, եթե դուք ունենաիք 38 միավոր.«6 միավորը շատ կարևոր նշանակություն ունեն: Ամեն դեպքում, մենք այժմ մտածում ենք, թե ինչպես շտկել մեր խաղը»: Միլիտոյի և Կովաչիչի մասին Մացցարին նշել է.«Այժմ Միլիտոն իրեն շատ ավելի լավ է զգում: Մենք պետք է որոշենք` թողնել նրան պահեստայինների թվում, թե խաղադաշտ մտցնել մեկնարկից: Ինչ վերաբերում է Կովաչիչին, նա նկատելիորեն բարելավել է իր խաղը վերջին շրջանում, սակայն նա նախկինի պես պետք է աշխատի իր խաղի վրա պաշտպանությունում»: Ի՞նչ կարող եք ասել Ինտերի նպատակների մասին.«Խաղացողները և ես չենք դնում մեր առջև նպատակներ: Ես մտածում եմ միայն այն մասին, որ ցուցադրեն մեր լավագույն խաղը յուրաքանչյուր խաղում: Մենք գնում են Ջենովա մեր լավագույն խաղը ցուցադրելու, գոլ չընդունելու և մրցակցի դարպասը գրավելու համար: Չեմ կարող ասել` ինչպես կավարտվի այս մրցաշրջանը: Միայն գիտեմ, որ մենք պետք է միշտ խաղադաշտ դուրս գանք հաղթելու վստահությամբ»: Մացցարին հարցրեցին նաև խաղային սխեմայի մասին.«Երբ այլ թիմեր հասկանում են Ձեր խաղը, պետք է ինչ-որ բան փոխել: Այդ որոշումը պետք է կայացնի մարզիչը»: Հարցրեցին նաև Ռանոկկիայի մասին: Կազդե՞ն արդյոք նրա հնարավոր տեղափոխության մասին լուրերն իր խաղի վրա.«Ես կգնահատեմ այդ ամենը: Ես կարող եմ ասել, որ Անդրեան իսկական պրոֆեսիոնալ է, ով մշտապես մարզվում է իր հնարավորությունների 100%-ով, սակայն միայն նա գիտի, թե ինչ է կատարվում իր գլխում»:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||
| |||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com