Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 30 » Լիվերպուլը առաջարկ է արել Ուեսլի Սնեյդերին
19:04 Լիվերպուլը առաջարկ է արել Ուեսլի Սնեյդերին | ![]() Ուեսլի Սնեյդերի իրավիճակը դեռևս անորոշ է մնում, սակայն նրա` ''Լավ կլինի, եթե ես հեռանամ'' արտահայտությունից պարզ է դառնում, որ հոլանդացիան այնուամենայնիվ մտադրություն չունի համաձայնվել Ինտերի առաջարկած նոր պայմաններին: ՊՍԺ-ից, Անժիից, Տոտենհեմից, Շալկե 04-ից և իհարկե Մանչեսթեր Յունայթեդից հետո, հայտնվեց ևս մեկ ակումբ, որը ցանկանում է ձեռք բերել Սնեյդերին` Լիվերպուլը: Բայց այս դեպքում ոչ թե պարզապես խոսակցություններ են, այլ կոնկրետ առաջարկ: Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը անգլիական ակումբը Սնեյդերին առաջարկում է 3 տարվա պայմանագիր և պատրաստ է նրա համար վճարել 9-10 միլլիոն եվրո, որը թեև ավելի քիչ է այն գումարից, որով Ինտերը նրան ձեռք է բերել Ռեալից (15 միլլիոն, 2009թ.), սակայն այս դեպքում, Ինտերը կարող է մեծ գումարներ խնայել նրա աշխատավարձի հաշվին: Բանակցությունները կսկսվեն հունվարի սկզբին, երբ կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը: Gazzetta-ն կազմել է նաև այն ակումբների ցուցակը, ուր կարող է տեղափոխվել Ուեսը և տեղափոխվելու հավանականությունները. fedenerazzurra.com
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||



