Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 25 » Լիվայան և Ջոնատանը կգնան, փոխարենը կգա Դեդե՞ն
15:23 Լիվայան և Ջոնատանը կգնան, փոխարենը կգա Դեդե՞ն | ![]() ![]() Երիտասարդ խորվաթը կես տարով կարող է միանալ "Սիենային": Հարձակվողը պետք է փոխարինի Էմանուել Կալաիոյին, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի "Նապոլի": Դրա շնորհիվ "Ինտերի" ֆուտբոլիստը երաշխավորված պարբերաբար խաղադաշտ դուրս կգա: Նմանատիպ ճակատագիր է սպասվում նաև բրազիլացի Ջոնատանին: Եզրային պաշտպանը պետք է որ մնար "ներաձձուրիների" կազմում, սակայն քննարկվում է նաև վարձավճարով "Պարմա" տեղափոխվելու տարբերակը: Իսկ ինչ վերաբերվում է ձեռքբերումներին, ապա "Ինտերը" իր կազմում ցանկանում է տեսնել բրազիլացի պաշտպան Դեդեին: Ժուանի մատուցած տպավորիչ հանդիպումներից հետո, ով խաղադաշտում զարմացնում է բոլորին իր որակներով, "Ինտերի" ղեկավարությունը մտադիր է շարունակել իր ընտրած ռազմավարությունը՝ պաշտպաններ ձեռք բերելով Հարավային Ամերիկայից: Անդերսոն դա Վիտո դա Սիլվա, հայտնի Դեդե կեղծանունով , հայտնվել է ակումբի հետաքրքրության կենտրոնում: 24 ամյա պաշտպանը այս պահին հանդես է գալիս բրազիլական "Վասկո դա Գամայում": Ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության մասին խոսել է ՈւԵՖԱ-ի գործակալ Ջանֆրանկո Չիկետտին: "Մենք մեծ ֆուտբոլիստի մասին ենք խոսում, մի պաշտպանի մասին, ով լավ որակներ է դրսևորում: Դեդեն կարող է "Ինտերի" պաշտպանության համար կարևոր դեր ունենալ," -ասել է Չիկետտին IlSussidiario.net - ին տված հարձազրույցում: Intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 7 | ||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |