Գլխավոր էջ » 2013 Հունվար 15 » Լեոնարդո Բոնուչչի ''Շնորհակալ եմ Ինտերին և Մորատտիին''
19:46 Լեոնարդո Բոնուչչի ''Շնորհակալ եմ Ինտերին և Մորատտիին'' | ![]() Sky Sport-ի Mondo Gol հաղորդման շրջանակներում Յուվենթուսի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին խոսել է Ինտերի մասին և շնորհակալություն հայտնել իրեն մեծ ֆուտբոլ առաջնորդելու համար.''Այն հարցազրույցից հետո, որ ես տվեցի Բարիում, բոլորն ինձ քննադատում են, նրանք ասում են, որ ես եղել եմ ինտերիստա, այնուհետև ես դարձել եմ յուվենտինո միայն երկրպագուներին ուրախացնելու համար: Այո, ես ասել եմ, որ Ինտերն իմ սրտում է, քանի որ դա այն ակումբն է, որն ինձ հնարավորություն տվեց մտնել մեծ ֆուտբոլ, և ես միշտ շնորհակալ կլինեմ Ինտերին, Մորատտիին և Աուսիլիոյին, քանի որ նրանք ինձ թույլ են տվել լինել այն, ինչ ես կամ այսօր'': ''Լավագույն հանդիպո՞ւմը: Մայիսի 5-ը: Ես հետևում էի խաղին տանը` իմ սենյակում, իսկ հայրս և եղբայրս Ինտեր - Լացիո խաղին հետևում էին մյուս սենյակում: Քանի որ նրանք ինտերիստ են, իսկ ես յուվենտինո: Ես հիշում եմ Վիտերբոյի փողոցի տոնակատարությունները'', - ասել է Բոնուչչին: fcinternews.it |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 11 | 1 2 » | |||||||
|
| ||||||||


