Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 23 » Կոնդոգբիայի առաջին հարցազրույցը, որպես Ինտերի ֆուտբոլիստ
03:49
Կոնդոգբիայի առաջին հարցազրույցը, որպես Ինտերի ֆուտբոլիստ

Ջոֆրե Կոնդոգբիան արդեն մեկ օր է, ինչ Միլանում է և բուժզննում անցնելուց հետո ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել Ինտերի հետ և արդեն հասցրել է Inter Channel-ին հարցազրույց տալ:

"Իհարկե, սա երազանք է լինել այս մեծ ակումբի մի մասնիկը, ես կմնամ այստեղ հնարավորինս երկար: Սա մանկության երազանք է, որն իրականություն է դարձել: Ես դիտում էի հեռուստացույցով այսպիսի ակումբների խաղերը: Սակայն, այժմ այս մեծ ակումբի մի մասն եմ կազմում և կանեմ առավելագույնը ակումբի համար:"

Այնուհետև Կոնդոգբիան դիմել է երկրպագուներին`
"Ես միանգամից զգացի նրանց ոգևորությունը, սա մեծ բավականություն է ինձ համար: Ես ցանկանում եմ, որ միասին մեծ բարձրունքների հասնենք:"

Կոնդոգբիան հաստատել է, որ Մանչինիի զանգը որոշիչ է եղել իր որոշման մեջ:
"Ես նրա հետ խոսել եմ մեկ շաբաթ առաջ և նրա խոսքերը ինձ համոզեցին, կարծում եմ ՝անհնար է ասել "ոչ" Ինտերի նման ակումբին:"

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 970 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz